ՎիվաՍել-ՄՏՍ-ի 31 կին-բաժանորդ MTS Ego սմարթֆոն է ստացել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի 31 կին-բաժանորդ MTS Ego սմարթֆոն է ստացել

PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն անակնկալ է մատուցել «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» ակտիվ փաթեթի գեղեցիկ սեռի բաժանորդներին:

Ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է խաղարկության հաղթող կանանց և աղջիկներին` անակնկալ նվերը հանձնելու համար:

Խաղարկության ընթացքը տեսագրվել է մարտի 21-ին՝ առանց ընդհատման: Օգտագործվել է հատուկ մշակված Microsoft.NET Random class selection on the system time համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները:

Հիշեցնենք, որ այս խաղարկությունը հատուկ էր` ընթացիկ տարում կազմակերպված 3 խաղարկության շարքում: Այս ընթացքում MTS Ego սմարթֆոն է ստացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 90 բաժանորդ: Իսկ 2013-ի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին խաղարկվել և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող հաղթած բաժանորդներին է տրամադրվել 100 սմարթֆոն:

«Մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով իրականացվող «365» խաղարկության հաջորդ փուլում կխաղարկվի 30 սմարթֆոն` «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» ակտիվ փաթեթի բաժանորդների համար:

«Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---