ԱՅՍ ԱՆԳԱՄ «ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ» ՆԱՎԹԱՏԱՐԸ ԿԱՆՑՆԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Վրացի գիտնականները կրկին քննարկում են «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի անցկացման հնարավոր վնասի թեման: Այս անգամ, ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, բնապահպանները մատնանշում են վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների բռնկման սպառնալիքը` պնդելով, որ նավթատարի շինարարության երկայնքով կան մեծ թվով կենդանիների զանգվածային թաղման վայրեր: Վրաստանի Ագրոբնապահպանական ընկերության նախագահ, պրոֆեսոր Թամազ Թումանիձեի խոսքերով, նավթատարի երթուղին անցնում է Գարդաբանի, Թեթրի Ծղարոյի, Ծալկայի անասնապահական շրջաններով: Այդ տարածքներում անասունների գերեզմանոցի առկայությունը պաշտոնապես գրանցված փաստ է հանդիսանում եւ նավթատարի շինարարությունը առանց համապատասխան մոնիտորինգի անցկացման անթույլատրելի է` չափազանց մեծ է սիբիրախտի, թոքախտի, բրուցելյոզի եւ դաբաղի համաճարակի բռնկման վտանգը: Եթե հաշվի առնենք, գրում են թերթերը, որ նավթատարի երթուղին Ադրբեջանում նույնպես անցնում է անասնապահական շրջանների միջով, որտեղ կան անասունների գերեզմաններ, անխուսափելիորեն հարց է առաջանում` հաշվի առնված է արդյո՞ք այդ հիմնախնդիրը «Շրջակա եւ սոցիալական միջավայրի վրա ազդեցության գնահատականը» ազգային փաստաթղթում:
 Ուշագրավ
---