Ռ.Քոչարյանն իր աշխատավարձը փոխանցել է Ա-320-ի վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքների հիմնադրամին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է Ա-320-ի վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքների հիմնադրամին: Այդ մասին PanARMENIAN.Net թղթակցին է հայտնել նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Հայաստանի նախագահի աշխատավարձը կազմում է 318. 400 դրամ (մոտ 700 դոլար): Վ.Սողոմոնյանը հաղորդել է նաեւ, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության գանձատանը բացված հատուկ հաշվեհամարի վրա կփոխանցվի նաեւ նախագահի աշխատակազմի աշխատակիցների նվիրատվությունների ընդհանուր գումարը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---