Ռուս փորձագետ․ Ադրբեջանը ոչ ադեկվատ պահվածքի զարմանալի դրսևորումներ ունի

Ռուս փորձագետ․ Ադրբեջանը ոչ ադեկվատ պահվածքի զարմանալի դրսևորումներ ունի

PanARMENIAN.Net - Ղրիմի իրադարձություններից հետո ցանկացած վիճելի տարածք, որը Ռուսաստանի շահերի շրջանակում է, մեծ աժիոտաժ է առաջացնում, ուշադրություն սևեռում իր վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ռուս փորձագետ Դենիս Դվորնիկովը: Սակայն, ըստ նրա, Ղարաբաղը հատուկ իրավիճակ է միջազգային քաղաքականության մեջ: «Ես գտնում եմ, որ դա Ադրբեջանի և նրա աջակիցների կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտման վառ օրինակ է: Բայց քանի որ շատ ծանրակշիռ միջազգային քաղաքական գործիչներ են մասնակցում միջազգային իրավունքի այդ խախտմանը, իրավիճակը շատ դժվար է հանգուցալուծել: Ուստի ես կարծում եմ, որ բոլոր այդ քաղաքական «սելեբրիթիները» պտույտ կանեն Կասպից ծովի ու Արարատի միջև և տուն կվերադառնան: Ուղղակի այն պատճառով, որ հակամարտությունը հանգուցալուծելու ոչ ուժ ունեն, ոչ հնար:

Ելքը մեկն է՝ ռեժիմի փոփոխությունն Ադրբեջանում, քանի որ այդ երկրի ներկա ղեկավարությունը ադեկվատ վարքագիծ չի դրսևորում: Աստիճանաբար Ադրբեջանը պետք է հաշտվի այսօր առկա իրավիճակի հետ: Դա երկար գործընթաց է լինելու, մի քանի տասնյակ տարիներ կպահանջվեն, կփոխվի սերունդը, կփոխվի անհեռատես կրթական համակարգը, որը տրամադրում է մարդկանց հայերի դեմ և որն արդեն աշակերտական նստարանից ադրբեջանցիներին պատերազմի է պատրաստում: Ինչ-որ կորսված տարածքների համար, «Թբիլիսին վերադարձնելու» համար օրինակ, որը վրացիներն իբր խլել են խեղճ հին Ադրբեջանից: Այսինքն բոլոր այդ ծայրահեղական ու շատ հիմար կարծրատիպերից, որոնցով համակված է ադրբեջանական երիտասարդությունը, պետք է հրաժարվել: Այդ թվում նաև միջազգային հանրության մասնակցությամբ, քանի որ նման կրթությունը կարելի է որակել որպես կրթական ահաբեկչություն: Ադրբեջանի դեպքում նման եզրույթը միանգամայն իրավացի է: Բայց երբ ռեժիմը փոխվի, մի փոքր ավելի հեշտ կլինի, քանի որ ոչ ադեկվատ պահվածքի այն մակարդակին, որ որդեգրել է Ադրբեջանը, դժվար է հասնել: Կարծում եմ, ամեն դեպքում երկրի հաջորդ ղեկավարը պետք է ավելի խելացի գտնվի, հակառակ դեպքում «Ադրբեջան» անվանումը կրող նախագիծը չի կարողանա գոյատևել»,-ասել է Դվորնիկովը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ իրադարձությունների զարգացման երկու տարբերակ կա: Փորձագետը գտնում է, որ կամ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կամ Թուրքիան կփլուզվի՝ դա բարոյական հարց է: «Խորհրդային Միությունը փլուզվեց, քանի որ կառուցվել էր եկեղեցականների, գյուղացիների արյան, մեծ ստի վրա: Սուտը շատ վատ հիմք է, այդ թվում ժամանակակից թուրքական պետության համար, որը կազմավորվել է հայերի գերեզմանների վրա: Քաղաքական իրավիճակը հաստատում է այդ թեզը: Չէ որ ոչ ոք դեռ չի հանել օրակարգից Քրդստանի ստեղծման նախագիծը, ոչ ոք ներքին հակասությունները Թուրքիայի քաղաքական վերնախավում չի հարթել: Այստեղ, կարծում եմ, Ռուսաստանի հայերը ևս պետք է շատ ուշադիր հետևեն այն ամենին, ինչ կատարվում է Անկարայում ու Կոստանդնուպոլսում: Թուրքիայի բնակչության մեծ մասն այնուամենայնիվ ժամանակի հետ պետք է ընդունի ակնհայտը: Ճշմարտությունը հայերի կողմն է և համաշխարհային հանրության այն մասի, որը ճանաչում է ու աշխատում է պահպանել հիշողությունն այդ հրեշավոր հանցագործության մասին»,-ասել է Դենիս Դվորնիկովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---