Ադրբեջանը շարունակում է խոսել Լեռնային Ղարաբաղի հետ ահաբեկչության լեզվով

PanARMENIAN.Net - ԼՂՀ խորհրդարանում լսումներ անցան, նվիրված Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերից, Շահումյանի շրջանից եւ Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման «Օղակ» գործողության 15-ամյակին: ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի խոսքերով, 1991 թվականի ապրիլ-հունիսին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները «պետական մակարդակով կազմակերպել եւ իրականացրել են Լեռնային Ղարաբաղի եւ մերձակա շրջանների հայաթափման իր դաժանությամբ աննախադեպ գործողությունը»:

Նա նաեւ նշել է, որ այդ ծրագրերի իրականացմանը խանգարեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաժողովրդական պայքարը, որն ավարտվեց ԼՂՀ հռչակմամբ: «Միայն պետական կազմավորումը կարող էր դիմակայել այդ քաղաքականությանը ինչն էլ հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը 1991 թվականի սեպտեմբերին:



ԼՂՀ խորհրդարանի նախագահը արտահայտվեց պետական կառույցների եւ իրավասու անձանց համախմբան օգտին, հավաքելու համար Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը հաստատող փաստերը: Նա հաղորդել է, որ այդ նյութերը կամփոփվեն ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի կողմից, որը կուսումնասիրի բռնության փաստերը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների հանդեպ, որ կատարել են Ադրբեջանական ԽՍՀ եւ անկախ Ադրբեջանի իշխանությունները:



Լսումների մասնակիցները որակել են «Օղակ» գործողությունը որպես Ադրբեջանի ահաբեկչական գործողություն: Լսումների ընթացքում ընդգծեվել է, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն պատասխանատվություն չկրեցին կատարված հանցագործությունների համար, այլ շարունակում են խոսել Լեռնային Ղարաբաղի հետ ահաբեկչության լեզվով, սպառնալով ուժով լուծել ղարաբաղյան խնդիրը:



Նշենք, որ «Օղակ» գործողության ընթացքում, որ իրականացվեց Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության միլիցիայի ջոկատների, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի եւ Խորհրդային Բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումների կողմից, արտաքսվեց 6030 մարդ 24 գյուղից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---