Ավելի քան 22 զոհ և 77 վիրավոր. Հալեպի հայկական թաղամասը` կրակի տակ

Ավելի քան 22 զոհ և 77 վիրավոր. Հալեպի հայկական թաղամասը` կրակի տակ

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ի երեկոյան զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից մոտ 22 գազի պայթուցիկ է արձակվել Նոր Գյուղ շրջանի ուղղությամբ: Լիբանանյան «Ալ Մայատին» հեռուստակայանին հղումով «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ավելի քան 22 զոհ և 77 վիրավոր կա։

Դամասկոսի արևելյան արվարձաններում բախումները շարունակվում են: Իսկ կենտրոնի բնակելի խաղաղ թաղամասերում միջադեպեր են գրանցվում արձակվող հրթիռների պատճառով: Այս մասին «Ազդակ»-ին հղումով հայտնում է Perio News-ի ֆեյսբուքյան էջը:

Չորեքշաբթի օրը Ազազին թաղամասի Պաղտատ փողոցում հրասանդի հրթիռի պատճառով միջին աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել դամասկահայ հայր և դուստր Ռուբէն և Մարօ Դանիէլեանները, որոնց վիճակը կայուն է, սակայն բուժման կարիք կա:

Հալեպի լրատվական ծառայությունը Նոր Գյուղի հայությանը կոչ է արել տներից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հեռու մնալ պատշգամբներից և պատուհաններից։

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 80 հայ է զոհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---