Թուրքիայում դատում են Գեզի պուրակի ակցիայի մասնակիցներին

Թուրքիայում դատում են Գեզի պուրակի ակցիայի մասնակիցներին

PanARMENIAN.Net - Թուրքիայում սկսվել է 2013 թ. Ստամբուլի Գեզի պուրակի կառուցապատման դեմ բողոքի ցույցերի մասնակիցների դատավարությունը: Դատարանի առջև 26 մարդ է կանգնել, հիմնականում մտավորականներ՝ գիտնականներ, ճարտարապետներ, ինժեներներ: Նրանց սպառնում է մինչև 29 տարվա ազատազրկում: Ընդհանուր առմամաբ հարուցվել է 95 գործ 5,5 հազար մարդու դեմ: Մեղադրանքները տարբեր են՝ հասարակական կարգի խախտումից մինչև ահաբեկչություն:

Իրավապաշտպան կազմակերպությունները մեղադրյալների գործերը համարում են «շինծու», գրում է euronews-ը: Բողոքի ցույցերը Թուրքիայում սկսվեցին 2013 թ. մայիսին, երբ կառավարությունը ցանկանում էր քանդել Գեզի այգին ու այդ վայրում առևտրի համալիր կառուցել: Ամառային ակցիաների հետևանքով 5 մարդ զոհվեց, մի քանի հազար մարդ վիրավորվեց ու ձերբակալվեց: Ոստիկանությունը ցուցարարների դեմ մահակներ ու արցունքաբեր գազ կիրառեց:

Ոստիկանները Ստամբուլում հունիսի լույս 1-ի գիշերը 154 մարդ են ձերբակալել չարտոնված հանրահավաքից հետո, որը նվիրված էր Գեզի պուրակում բողոքի զանգվածային ցույցերի տարելիցին: Հանրահավաքը վերածվեց բախումների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը AP վրա հղումով: Ոստիկանության և ցուցարարների բախումները սկսվել էին արդեն շաբաթ օրը, երբ ցուցարարները փակեցին Թաքսիմ տանող փողոցները, իսկ ոստիկանները սկսեցին ցրել չարտոնված հանրահավաքը: Ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառեց:

Ըստ ոստիկանության տվյալների, բախումների արդյունքում 11 ոստիկաններ ու 12 քաղաքացիական անձիք վիրավորվեցին, նրանք բոլորը հոսպիտալացվեցին: 154 մարդուց, որոնց ձերբակալեցին անկարգությունների ժամանակ, 62 մարդ մնաց կալանքի տակ:

Երկրի վարչապետ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ ոստիկանները ձերբակալելու են բոլոր նրանց, ով կփորձի խախտել երկրի իշխանությունների ցույցեր անցկացնելու արգելքը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում շաբաթ օրը՝ զանգվածային բողոքի ցույցերի տարելիցի օրը:

«Գեզիի բողոքների» տարելիցի օրը մոտ 1500 մարդ բողոքի ցույց անցկացրեց նաև Անկարայում: Նշվում է, որ չարտոնված հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը 17 մարդ է ձերբակալել, որոնց թվում են նաև երկու անչափահասներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---