Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Վիեննայում վերսկսվել են բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցչի, բանակցությունների ընթացքում պահպանվում են «զգալի տարաձայնություններն» Իրանի ու արևմտյան երկրների միջև, սակայն ընդհանուր պայմանավորվածությունը Իրանի միջուկային ծրագրի ծավալների սահմանափակման մասին կարող է ձեռք բերվել մինչև բանակցությունների ավարտը հուլիսին:

Ճիշտ է, նույնիսկ պայմանավորվածության դեպքում ԱՄՆ ու Իրանի միջև հարաբերություններում, ըստ Պետդեպարտամենտի ներկայացուցչի, պահպանվում է «լուրջ մտահոգությունն» Իրանում մարդու իրավունքների խախտման ու ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ:

Օբամայի վարչակազմի քաղաքական ընդդիմախոսներից ոմանք պնդում են, որ այս բանակցություններն արդեն իսկ նպաստեցին Իրանի դիրքերի ամրապնդմանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Նույնիսկ եթե մենք այս ամենը հաջող ավարտեք, ասել է հանրապետական սենատոր Բոբ Քորկերը, իսկ ես հուսով եմ, որ դա այդպես կլինի, միևնույն է Իրանը կշարունակի լինել ահաբեկչությանն աջակցող հիմնական պետություններից մեկը, նրանք միևնույն է սատարելու են բռնապետությանը Սիրիայում ու մնալում են մարդու իրավունքների գլխավոր խախտողներից մեկը»:

Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի վերլուծաբան Ֆրեդերիկ Քեյգանը պնդում է, որ Իրանի միջուկային ծրագիրն ու Իրանի մասնակցությունը բանակցություններին միայն միջոց է ավելի մեծ նպատակների հասնելու համար: «Իրանի ռազմավարությունն Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Բահրեյնում ու Եմենում և ամբողջ տարածաշրջանում,-վստահ է Քեյգանը,-վկայում է այն մասին, թե ինչ մեծ վնաս է հասցնում Իսլամական հանրապետությունը, տարբեր մեթոդներ օգտագործելով: Իրանը չի լրացնում վակուումը, Իրանը ստեղծում է վակուում»: Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Հիլարի Մանն Լեվերեթը նշում է, որ չկարգավորված հարցերի թվին են պատկանում միջուկային վառելիքի հարստացման ծրագրի ծավալները, որը շարունակվելու է ըստ համաձայնագրի, ինչպես նաև միջազգային պատժամիջոցների կասեցման մեխանիզմը:

«Անշուշտ, Իրանն ուզում է, որ ԱՄՆ-ն չեղյալ հայտարարի բոլոր պատժամիջոցները, հենց որ համաձայնագիր կնքվի,-արձանագրում է փորձագետը,-այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ձգտում է այս կամ այն կերպ պահպանել պատժամիջոցները, առնվազն որոշ մասը, իսկ մի մասը, չեղյալ համարել, ավելի շուտ ժամանակվոր կասեցնել, որպեսզի Իրանի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում հնարավոր լինի կրկին դրանք կիրառել»:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Սքոթ Մոդելը գտնում է, որ պատժամիջոցների մեղմացումը ամրապնդում է Իրանի դիրքերը տարածաշրջանում: «Քանի որ դա միջոցներ կազատի Իրանի համար, Իրանը կմնա սպառնալիք տարածաշրջանում»,-վստահ է Մոդելը:

Ինչպես Իրանին, այնպես էլ ԱՄՆ-ին մտահոգում են սունի գրոհայինների գործողություններն Իրաքում, որոնք սպառնում են երկրի կառավարությանը: Բանակցություններին մասնակցում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բերնսը: Ինչպես հայտնել է Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը, Բերնսը կարող է քննարկել Իրանի ներկայացուցիչների հետ իրավիճակն Իրաքում, սակայն այդ թեմայով բանավեճը միջուկային բանակցություններից «առանձին» կլինի:

«Վեցյակի» և Իրանի բանակցությունները սկսվեցին ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ու Իրանի ԱԳ նախարար Զարիֆի աշխատանքային նախաճաշից»,- գրել է Twitter-ում Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Մաննը: Ակնկալվում է, որ բանախոսները կանդրադառնան Արակում ծանր ջրով աշխատող ռեակտորի աշխատանքին, Իրանի դեմ պատժամիջոցների կասեցմանը և ուրանի հարստացման ծրագրին: Մի շարք մասնակիցներ արդեն հույս են հայտնել որ բանակցությունները հաջող ավարտ կունենան:

Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին:

Համաձայնության առաջին փուլը նախատեսված է կես տարվա համար. Իրանը պարտավորվում է սահմանափակվել ուրանի 5 տոկոս հարստացմամբ, վերացնել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները, նոր ցենտրիֆուգեր չգործարկել, դադարեցնել ծանր ջրով աշխատող ռեակտորի կառուցումն Արակում: Համաձայնությունն Իրանի ու «վեցյակի» միջև ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին:

Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ փորձագետները ՄԱԳԱՏԷ-ից առաջին անգամ երկու տարում այցելեցին Իրանի միջուկային օբյեկտներից մեկը, որն աշխատում է ծանր ջրի վրա: Շվեյցարիայի կառավարությունն արդեն կասեցրել է Իրանի հետ արժեքավոր մետաղների առևտրի արգելանքը:

Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---