Քոչարյան. ՆԱՏՕ-ի հետ երկխոսության փորձերից հրաժարվելու հայտարարությունը ՀԱՊԿ անդամներին չի վերաբերվում![]() 19 հունիսի 2014 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը դադարեցնելու մասին ՀԱՊԿ անդամ երկրներին չի վերաբերում, հավաստիացնում է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, Նիկոլայ Բորդյուժայի խոսքերն առնչվում են միայն ՀԱՊԿ-ՆԱՏՕ ձևաչափին: Հունիսի 16-ին Ռուսաստանի խորհրդարանում հանդիպելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, թե կազմակերպության անդամ-պետությունների արտգործնախարարների խորհուրդը անհրաժեշտ է համարել դադարեցնել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության հաստատման փորձերը և առաջնահերթ համարել Շանհայի համագործակցության կազմակերպության ու Չինաստանի հետ համագործակցությունը: «Բորդյուժայի հայտարարությունը վերաբերում է կազմակերպություն-կազմակերպություն հարաբերություններին, այլ ոչ անդամ պետություններին»,- ասել է Քոչարյանը։ Ընդ որում, Շավարշ Քոչարյանը չի նշել, թե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ինչպես է քվեարկել այդ որոշմանը. «Ի դեպ, ցավալի է, բայց ՆԱՏՕ-ն ինքն է խուսափում այդ գործակցությունից՝ գերադասելով գործակցել անդամների հետ, բայց ոչ կազմակերպության։ Բորդյուժան ընդամենն արձանագրել է հանգամանքը, որ այդ ուղղությամբ իմաստ չունի շարունակել»,- գրում է «Ազատություն» ռադիոկայանը: «Հաշվի առնելով իրավիճակը, ԱԳՆԽ-ն նպատակահարմար է համարում կասեցնել եվրոպական հարթակում բանակցային դաշտ ունենալու միտումով ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն հաստատելու փորձերը, խորհուրդ տալով զարգացնել գործակցությունը ԵԱՀԿ հետ»,-ասել է Բորդյուժան Պետդումայում ԵԱՀԿ ԽՎ-ում ԵԱՀԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ հանիպմանը: «Կանոնադրական մարմինների նիստերի արդյունքները վկայում են, որ պետական կազմակերպություններում առկա է խնդիրների հավաքական հաղթահարման անհրաժեշտության գիտակցումը, ինչը թելադրված է ստեղծված արտակարգ միջազգային իրավիճակով: Նրա առանձնահատկությունը հզոր տնտեսական, քաղաքական ու տեղեկատվական ճնշումն է ՌԴ և ՀԱՊԿ անդամ երկների վրա: Գործնականում նրանք չեն թաքցնում ռազմավարական նպատակները, որոնք ենթադրում են հետխորհրդային տարածքի հետագա ապակայունացում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա նաև նշել է հստակ համակարգումն ու դաշնակցային կարգապահության պահպանումն արևմտյան պետությունների կողմից hավաքական քաղաքական որոշումների իրագործման դեպքում, որոնք երբեմն հակասում են միջազգային հարաբերություններին: «Երկակի չափանիշները, փաստերի խեղաթյուրումը դարձել են աշխարհում տեղի ունեցող գործընթացների մասին հասարակական կարծիքի ձևավորման տարածված մեխանիզմ»,- նշել է Բորդյուժան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |