Վարդան Օսկանյանը Նախիջեւանի հայկական գերեզմանատան ավերումը բարբարոսություն է անվանել

PanARMENIAN.Net - ԵԽ նախարարների կոմիտեի նստաշրջանի ժամանակ ելույթ ունեցած Հայաստանի արգործնախարար Վարդան Օսկանյանը անդրադարձավ նաեւ Նախիջեւանում հայկական պատմական հուշարձանների ոչնչացման հարցին: «Իհարկե, ցանկալի կլիներ, որ եւրոպական գաղափարներն ու իդեալները ինքնըստինքյան ընդունվեին անդամակցության հետ միաժամանակ: Եւ թերեւս այդ պարագայում ես այսoր այստեղ խորին ցավով չէի անդրադառնա Ադրբեջանի տարածքում հայկական միջնադարյան գերեզմանատան նպատակային ավերման հարցին»,- ասել է նա:



Նախարարը ընդգծեց, որ դարերի ընթացքում պահպանված հայկական խաչքարերը արդեն չկան, գերեզմանը ոչնչացվել է, եւ այդ տարածքը վերածվել ռազմական հրաձգարանի: «Այս բարբարոսությունը ակնհայտ փորձ է այդ տարածքում հայկական ներկայության հետքը ջնջելու»,- ասաց Վարդան Օսկանյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---