Ադրբեջանցիները վիրավորվել են Ժիրինովսկուց ու Պետդումայից. Պահանջում են փոխհատուցում` 100 մլն ռուբլի![]() 16 հուլիսի 2014 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Տվերսկի դատարանը քննում է իրավաբան-ամուսիններ Մամեդովների հայցն ընդդեմ ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր ժիրինովսկու: Պատգամավորը, հայցվորների խոսքով, իր ելույթներով «ոչ միայն իրենց է վիրավորել, այլև ամբողջ ադրբեջանցի ազգը»: Հայցվորները խնդրում են պատասխանատվության կանչել նաև Պետդուման, որի պլենար նիստի ընթացքում էլ հենց հնչել են պատգամավորի` ադրբեջանցիների հասցեին ուղղված անհաճո ռեպլիկները , գրում է «Իզվեստիյա» թերթը: «Ռուսերեն թարգմանությամբ ի՞նչ է ստացվում Ադրբեջանը: Ազեր- Խազար դենիզի, այսինքն Կասպից ծով, բաջա – ծայրամաս (եզրամաս): Այսինքն նրանք այն մարդիկն են, որոնք բնակվում են Կասպից ծովի ափին: Ռուսերենով՝ կասպիցցիներ: Ի՞նչ է, մի՞թե դա ազգություն է: Դա այնտեղ բնակվող մարդիկ են, ինչպես որ պովոլժցիները և այլն»,- Պետդումայի մարտի 11-ի նիստում հայտարարել է պատգամավորը: Սադիկ և Էլմիրա Մամեդովները խնդրում են դատարանին պարտավորեցնել Ժիրինովսկուն հերքում տալ իր հայտարարությանը Պետդումայի` դատին հաջոդրող առաջին իսկ նիստում: Դուման գործի քննությանը ներգրավվել է որպես պատասխանող կողմ: Ազգի, մասնավորապես` իրենց ընտանիքի, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող հայտարարության համար Մամեդովները Ժիրինովսկուց 100 մլն ռուբլի փոխհատուցում են պահանջում: «Ես հայց եմ ներկայացրել` որպես ադրբեջանցի ազգի ներկայացուցիչ: Ես Ռուսաստանում եմ ապրում 40-ից ավելի տարի: Ինձ անընդմեջ հիշեցնում են Ժիրինովսկու հայտարարության մասին: Սա անհնար է հանդուրժել,- հայտարարել է Սադիկ Մամեդովը:- Նա վիրավորել է մի ամբողջ պետության, ՄԱԿ-ի կողմից ճանաչված ամբողջ ազգին: Խոսքը ոչ միայն իմ և իմ կնոջ հեղինակության մասին է, այլ մի ամբողջ ազգի»: Փոխհատուցման չափի հաշվարկները Մամեդովը չի մեկնաբանել: Վլադիմիր Ժիրինովսկու ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններ անել: Մինչև 1918թ Կովկասի տարածքում ամբողջ պատմության ընթացքում Ադրբեջան անվանումը երբեք չի հիշատակվել: Ադրբեջանը հին պարսկական Ատրպատական շրջանն է: Այս տարածքը պատմության հենց ամենասկզբից մինչ օրս գտնվում է Իրանի տարածքում` Արաքս գետից դեպի հարավ: Մինչխորհրդային փաստաթղթերում «ադրբեջանցիները» հիշատակվում են որպես մահմեդականներ, թուրքեր, կովկասյան թաթարներ և այլն: Այդ շրջանում ադրբեջանական ազգը` որպես ընդհանուր էթնիկ միավոր, դեռևս գոյություն չուներ: Նրանք հիմանականում կիսաքոչվոր կյանքով էին ապրում: Ռուսական Կայսրության անկումից հետո, Թիֆլիսում 1918թ մայիսի 27-ին Մահմեդական ազգային խորհուրդը Արևելյան-Կովկասյան Մահմեդական Հանրապետության անկախության հռչակագիր սահմանեց: Շուտով այն վերանվանվեց Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն: Հետագայում 1936թ «Ստալինյան սահմանադրության» համաձայն, Ադրբեջանական ԽՍՀ տարբեր մահմեդական ժողովուրդներին սկսեցին կոչել «ադրբեջանցիներ»` նախկինում կիրառվող «թյուրքի», «թաթի», «թալիշի», «քուրդի», «լեզգինի» փոխարեն: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |