Փաստաբան. Ապացույցներ չկան, որ Լևոն Հայրապետյանը մեղսակից է բաժնետոմսերի յուրացմանը16 օգոստոսի 2014 - 15:51 AMT PanARMENIAN.Net - 65-ամյա ձեռներեց և բարերար Լևոն Հայրապետյանի գործով Մոսկվայի քաղաքային դատարանի նիստում, որը նվիրված էր Բասմանյան դատարանի հուլիսի 17-ի որոշման բողոքարկմանը, որով մեղադրյալը կալանավորվեց երկու ամսով, փաստաբան Հենրի Ռեզնիկը մեկ ժամ շարունակ փորձում էր համոզել դատավոր Անատոլի Կոստյուկովին, որ Հայրապետյանին կալանքի տակ պահելու որևէ առիթ չկա: Ըստ Ռեզնիկի, Հայրապետյանին ազատ արձակելու օգտին հիմնական փաստրակներից է այն հանգամանքը, որ նրա ձերբակալության մասին քննության միջնորդության մեջ չի բերվում «Բաշնեֆտի» բաժնետոմսերի հափշտակմանը Հայրապետյանի մեղսակցության ոչ մի ապացույց: «Քննությունը շատ տարօրինակ կերպով է մեկնաբանում Հայրապետյանի միջնորդությունը բաշկիրյան ընկերության բաժնետոմսերը ԱՖԿ «Սիստեմային» վաճառելու հարցում՝ որպես բաժնետոմսերի յուրացում ու փողերի լվացում միաժամանակ»,-հայտարարել է Ռեզնիկը: Ըստ փաստաբանի, նույնիսկ Բաշկիրիայից ընտրված նախկին սենատորներ Իգոր Իզմեստևի, որը ցմահ պատիժ է կրում սպանության համար, և Ալեքսանդր Յակուբովի ցուցմունքներում ոչ մի խոսք չկա բաժնետոմսերի յոււրացման կամ հափշտակման մասին, այլ միայն Հայրապետյանի միջնորդությամբ դրանց վաճառքի մասին, գրում է «Կոմերսանտը»: Հայրապետյանի մյուս փաստաբանները հիշեցրել են դատարանին, որ իրենց պաշտպանյալը տառապում է սրտի հիվանդությամբ և քաղցկեղով, ինչը թույլ չի տալիս նրան պահել մեկուսարանում: Բացի այդ, պաշտպանությունն առաջարկել է դատարանին ազատ արձակել մեղադրյալին 30 մլն ռուբլի գրավի դիմաց կամ ընտրել խափանման այլ միջոց: Նախօրեին Լևոն Հայրապետյանը Մոսկվայի քաղաքային դատարանում հրաժարվեց մասնակցել դատական նիստին: «Ես ինձ շատ վատ եմ զգում և հազիվ եմ այստեղ հասել: Կողքիս բժիշկն է ներարկիչով կանգնած: Ես վստահում եմ փաստաբաններիս և կարծում եմ, որ առանց ինձ էլ գլուխ կհանեն»,-ասել է Հայրապետյանը: Սակայն դատարանը որոշել է, որ դատական նիստը չի կարող անցնել առանց Հայրապետյանի, որը մասնակցում է նիստին տեսակապի միջոցով: Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվեց ազատ արձակել Լևոն Հայրապետյանին և նրա կալանքը օրինական է ճանաչել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Դատական նիստի ընթացքում Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը նշել է, որ մեղադրյալն արդեն 65 տարեկան է և դա պատկառելի տարիք է: Բացի այդ, նա տառապում է մի շարք հիվանդություններով՝ սրտի ռիթմի խախտմամբ, քաղցկեղով և երկու անգամ ուղեղի կաթված է տարել: Պաշտպանությունը նշել է, որ Հայրապետյանի առողջական վիճակը զգալիորեն վատացել է և կարող է ճակատագրական լինել: Օգոստոսի 13-ին Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ վատացավ: Քննվում էր Լևոն Հայրապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ: Նա դատական նիստին մասնակցել է մեկուսարանից տեսակապի միջոցով: Իր ելույթում նա հայտարարել է, որ ապօրինություն է տեղի ունենում, այնուհետև ձեռքը դրել է սրտին և ասել է, որ իրեն վատ է զգում: Փաստաբանները խնդրել են նրան օգնություն ցուցաբերել մեկուսարանում, պատրաստակամություն հայտնելով շարունակել նիստը, սակայն դատարանը որոշել է ընդմիջում հայտարարել մինչև օգոստոսի 15-ը: Ինչպես բազմիցս է հայտարարել գործարարի պաշտպանությունը, Հայրապետյանը սրտի անկանոն աշխատանքի և արյան անոթների հետ կապված խնդիրներ ունի: Դատարանում ներկա են եղել մոտ 100 հարազատներ ու բարեկամներ, նրանց համար, ում տեղ չի գտնվել դատարանի դահլիճում կազմակերպվել է հեռարձակում: Լևոն Հայրապետյանի փաստաբանները խդրել են ազատ արձակել Լևոն Հայրապետյանին՝ նրա համար որպես երաշխավոր են ներկայացել մշակույթի գործիչներ Մարկ Զախարովն ու Ալեքսանդր Շիրվինդտը: Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալեցին «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնեցին ձերբակալման մասին: Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը` Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար: Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը սպանությունների հետ կապ չունի, սակայն «Բաշնեֆտ»-ի վաճառքի տնտեսական մեքենայությունները հետաքննվում են «Կինգիսեպսկի» գործի շրջանակներում, գրում է «Ռոսբալտ» լրատվամիջոցը և ավելացնում, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ գործարարին կալանավորելու միջնորդությամբ: Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարեց գործածար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Նա կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման և յուրացման մեջ: «Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` ձերբակալվածի համար որպես խափանման միջոց սահմանելով երկամսյա կալանքը` մինչև սեպտեմբերի 15-ը»,- ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Իրինա Ֆադեևան: Նա նաև նշել է, որ գործի քննության շրջանակում դատարանը կալանք է դրել «Բաշնեֆտ» ընկերության 300 մլն ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի փաթեթի վրա: Որոշումն ընդունելիս դատարանը հաշվի է առել, որ ազատության մեջ գտնվելով` Հայրապետյանը կարող է օգտվել իր կապերից և թաքնվել հետաքննությունից, ինչպես նաև` ազդել քրեական գործով ներգրավված մասնակիցների վրա: Լևոն Հայրապետյանի դատապաշտպանը մտադիր է վիճարկել ընտրված խափանման միջոցը, հայտնել է փաստաբան Ռուբեն Մակարյանը: «Բողոքարկելով մենք կմատնանշենք մի շարք պահեր, այդ թվում այն, որ Հայրապետյանի գործունեությունը ձեռնարկատիրական էր, այսինքն` ենթակա չէ կալանքի»,- ասել է փաստաբանը: Ավելի վաղ Հայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալն արդեն 9 տարի է տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում նաև քաղցկեղով, որն ընդգրկված է այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում բացառվում է մեղադրյալի գտնվելը մեկուսարանում: «Նա չորս վիրահատություն է տարել և միայն Ռուսաստանում 9 անգամ ստացիոնար բուժում է անցել»,-ասել է փաստաբան Մարգարյանը: Միջնորդությամբ հարցաքննվել է Հայրապետյանի բուժող բժիշկը, որը հաստատել է, որ անհրաժեշտ հսկողության ու ստացիոնարում կանոնավոր բուժման բացակայության դեպքում հիվանդը մահացու վտանգի է ենթարկվում: Փաստաբանը նշել է, որ գերատեսչական բժշկի տեղեկանքը, որը միայն արտաքինից է զննել նրան ու ճնշումը ճափել, ոչինչ չի ասում: Որպես կալանավորման այլընտրանք փաստաբաններն առաջարկել են տնային կալանքի տարբերակն ու 30 մլն ռուբլի գրավը: Ինքը գործարարն ու բարերարը հայտարարել է, որ իր հասցեին հնչեցված կասկածները ոչ մի ապացույց չունեն և խնդրել է իրեն թողնել ազատության մեջ: Սակայն, մեկ ժամ խորհրդակցելուց հետո դատավոր Նատալյա Մուշնիկովան համաձայնվել է քննության հետ և գործարարին կալանքի տակ թողել: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում |