Մայիսի 31-ին Վարդան Օսկանյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Ղազախստան

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Ղազախստանի Հանրապետություն, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Աստանայում նախատեսված են նախարար Օսկանյանի հանդիպումները ՂՀ Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ ԱԳ նախարար Կասիմժոմարտ Տոկաեւի հետ: Հունիսի 1-ին ՀՀ արտգործնախարարը ելույթ կունենա Ղազախստանի դիվանագիտական ակադեմիայի ունկընդիրների առջեւ: Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԳ նախարարը մեկնելու է ք. Ալմաթի, ուր հունիսի 2-ին հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը Հայաստան է վերադառնալու ս.թ. հունիսի 2-ին:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---