Ուսումնասիրություն. Հայաստանի երեխաներն աշխարհում ամենաերջանիկներից են 6 սեպտեմբերի 2014 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Մակեդոնիայի երեխաներն աշխարհում ամենաերջանիկն են, ասում են բրիտանական «Երեխաների հասարակություն» (The Children's Society) բարեգործական կազմակերպության վերջին ուսումնասիրության արդյունքները: Մակեդոնիային հաջորդում են Նիդերլանդները, Հայաստանը, Գրենլանդիան և Իսլանդիան: Ռուսաստանի երեխաները 19-րդն են, մինչդեռ Թուրքիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Իտալիան և Լեհաստանը եզրափակում են ցուցակը. այսպիսով այս երկրների երեխաները համեմատաբար ամենատխուրն են: «Լավ մանկության զեկույց 2014»-ը հիմնված է 39 երկրի մոտ 50 հազար երեխայի հարցման վրա և անցկացվել է Յորքի համալսարանի հետ համատեղ, գրում է «Սիվիլնեթ»-ը: Ըստ փաստաթղթի, ուսումնասիրությունը դարձել է երեխաների բարեկեցության վերաբերյալ ամենալայնածավալ համաշխարհային ծրագրերից մեկը: Երեխաներին խնդրել են գնահատել իրենց բարեկեցությունը՝ հիմնվելով ընտանիքի, փողի և ունեցվածքի, ապագայի, առողջության, ընկերների, արտաքին տեսքի և դպրոցի վրա: Զեկույցն ապացուցում է, որ երեխաների երջանկությունը տարբեր է՝ կախված տարիքի: Այսպիսով, 10-13 տարեկանների 13%-ն իրենց դժբախտ են զգում արտաքին տեսքի պատճառով, սակայն աղջիկների մոտ դա ավելի վառ է արտահայտված, քան տղաների: Սովորաբար ակտիվ երեխաները և նրանք, ովքեր օգտվում են համակարգիչներից և համացանցից, առավել բարեկեցիկ են ապրում, քան նրանք, ովքեր պասիվ են և զրկված են տեխնոլոգիաներից: Իրենց ավելի աղքատ զգացող երեխաները երկու անգամ ավելի շատ են ասում, որ դժբախտ են, և երեք անգամ ավելի շատ՝ որ բավարարված չեն կյանքից: Տղաները, որպես կանոն, աղջիկներից երջանիկ են: Ծնողների գործնական ներգրավվածությունը դրական է ազդում երեխաների բարեկեցության վրա: Զեկույցը բացահայում է, որ զգացմունքային աջակցությունը, ֆիզիկական խնամքը, կրթական աջակցությունը և վերահսկողությունն անմիջականորեն կապված են երեխաների երջանկության և բավարարվածության ընկալման հետ: Իմիջիայլոց, դեռ նախորդ տարի՝ 2013-ին, UNICEF-ն ուսումնասիրել էր, թե ինչպես է ֆինանսական ապահովվածությունն ազդում երեխաների երջանկության վրա: Սոցհարցմանը մասնակցել էին ԱՄՆ ու ԵՄ-ի երկրների երեխաները, միևնույն ժամանակ հաշվի էին առնվել ոչ միայն UNICEF-ի ֆոնդի ցուցանիշները, այլև մինչև 15 տարեկանների կարծիքը: Արդյունքները ցույց էին տվել, որ չնայած ընտանիքի ֆինանսական ապահովվածությունն ու երեխայի երջանկությունը փոխկապակցված են, դրանք միմյանցից կախված չեն: Հարցման արդյունքում պարզվել էր, որ ամենաերջանիկ երեխաներն ապրում են Նիդերլանդներում: Նրանցից մի փոքր ավելի քիչ երջանիկ են Իսլանդիայի, Իսպանիայի ու Հունաստանի երեխաները: Իսկ ահա Մեծ Բրիտանիան հայտնվել էր ցուցակի վերջում, գրում է Deti.mail.ru-ն: Հոլանդացնի երեխաների երջանկության գաղտնիքը, առաջին հերթին նորմալ կլիման է: Երկրորդը՝ ոչ պակաս դեր է խաղում մայրերի մոտ դեպրեսիայի ցածր մակարդակը, ինչը երեխաների մոտ ապահովում է բոլոր հարցերում ազատ կողմնորոշվելու իրավունքը՝ սկսած հայացքներից ու հավատքից, վերջացրած սեռական կողմնորոշվածությունից: Հոլանդացի մայրերի մեծամասնությունը նաև փորձում է կրճատել աշխատանքային օրերը մինչև շաբաթական 4 օր՝ երեխայի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար: Որպես երրորդ կետ նշված է երեխաների ուսումը, որտեղ բացակայում են սթրեսներն ու տնային հանձնարարությունները, իսկ նրանց սննդակարգն աշխարհում ամենաառողջն է: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |