Լևոն Հայրապետյանի գործի շրջանակում ռուս միլիարդատեր է տնային կալանքի տակ վերցվել17 սեպտեմբերի 2014 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ԱՖԿ «Սիստեմա» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը մեղադրվում է դրամական միջոցների լվացման մեջ և տնային կալանքի տակ է գտնվում: Ըստ «Ինտերֆաքսի», Եվտուշենկովին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 174 հոդվածի չորրորդ մասով: «Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունում հետաքննվում է Բաշկորտոստանի վառելիքաէներգետիկ համալիրի մաս կազմող ձեռնարկության բաժնետոմսերի հափշտակման և օրինականացման փաստով քրեական գործը (174.1 հոդվածի 4-րդ մաս, 160 հոդվածի 4-րդ մաս, ՌԴ ՔՕ 174 հոդվածի 4-րդ մաս): Քննությունը բավարար հիմքեր ունի կարծելու, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացմանը (լվացմանը) մեղսակից է նաև Եվտուշենկովը»,-մեջբերում է գործակալությունը Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին: Ինքը Եվտուշենկովն իր մեղքը չի ճանաչում: «Սիստեմա» կորպորացիայի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ առաջադրված մեղադրանքն իրենք համարում են «ամբողջությամբ չհիմնավորված»: Ընկերությունում հայտարարել են նաև, որ պայքարելու են, որ այն բողոքարկվի «սահմանված կարգով»: Ընկերության տնօրենների խորհրդի անդամ է նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Եվտուշենկովի քրեական հետապնդումը հերթական օղակն է հետախուզման մեջ գտնվող Թաթարստանի նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովի որդու շուրջ հարուցված աղմկահարույց գործերի շղթայում: «Բաշնեֆտի» վաճառքի գործով ձերբակալվել է նաև գործարար ու բարերար Լևոն Հայրապետյանը, որին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 174 հոդվածով՝ դրամական միջոցների օրինականացում և լվացում: Քննությունը գտնում է, որ Հայրապետյանը մեղսակից է ԱՖԿ «Սիստեմայի» «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վաճառքին 500 մլն դոլար զեղչով և միջոցների օրինականացմանը, որի դիմաց գործարարը ստացել է 50 մլն դոլար: Բացի այդ, գործարարին 700 հազար դոլարի դրամաշորթության մեղադրանք է ներկայացվել դատապարտված սենատոր Իզմեստյևի մորից նրան բանտից ազատելու լոբբինգի դիմաց: Ավելի վաղ Հայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալն արդեն 9 տարի է տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում նաև քաղցկեղով, որն ընդգրկված է այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում բացառվում է մեղադրյալի գտնվելը մեկուսարանում: «Նա չորս վիրահատություն է տարել և միայն Ռուսաստանում 9 անգամ ստացիոնար բուժում է անցել»,-ասել է փաստաբան Մարգարյանը: Ինքը գործարարն ու բարերարը հայտարարել է, որ իր հասցեին հնչեցված կասկածները ոչ մի ապացույց չունեն և խնդրել է իրեն թողնել ազատության մեջ: Հայաստանում և Հայաստանից դուրս մշտապես բողոքի ցույցեր են կազմակերպվում՝ Հայրապետյանին ազատ արձակելու պահանջով: Վլադիմիր Եվտուշենկովը Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկն է, նրա կարողությունը գնահատվում է 9 մլրդ դոլար: Photo: RIA Novosti Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա |