Հետևելով Շոտլանդիայի օրինակին՝ անկախանալու մասին է խոսում նաև Տեխասը17 սեպտեմբերի 2014 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կայանալիք անկախության հանրաքվեն «անջատումների» ալիք է բարձրացրել աշխարհում: Այդպես, ԱՄՆ Տեխաս նահանգի Ազգայնական շարժման նախագահ Դենիել Միլլերը, որը ցանկանում է, որ օրենսդիր ժողովն առանձնացման մասին հարցը դնի նահանգի բնակիչների քվեարկությանը, ասում է, որ Շոտլանդիայում կայանալիք հանրաքվեն բարի նշան է իր գլխավորած շարժման համար: «Եթե դա կարող է անել Շոտլանդիան, կարող է անել նաև Տեխասը»,-հայտարարել է նա: Անջատվելու դեպքում ԱՄՆ գլխավոր անասնապահական ու նավթարդյունաբերական նահանգը կդառնա աշխարհի 12-րդ խոշորագույն էկոնոմիկան, որն իր ծավալով կգերազանցի Մեքսիկայի կամ Իսպանիայի տնտեսությունների ծավալը, ասել է Միլլերը: Նրա գլխավորած կազմակերպությունը հանդես է գալիս Տեխասի անկախացման օգտին դեռևս 90-ականների վերջից»,- հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Ըստ Միլլերի, շոտլանդական հանրաքվեն հետաքրքրություն առաջացրեց Տեխասի նմանատիպ շարժման հանդեպ: Նա հավելել է, որ իրեն մտահոգում է այն փաստը, որ անկախ Տեխասը կկորցնի խոշոր դաշնային ինստիտուտները, ինչպիսիք են ՆԱՍԱ-ն ու բազմաթիվ ռազմակայանները: «Անկախ արդյունքից շոտլանդական հանրաքվեն ոգեշնչման ու տեղեկատվության աղբյուր է, որը կարող է առնչություն ունենալ այն ամենին, ինչ կատարվում է Տեխասում»,-ասել է Միլլլերը: Public Policy Polling ծառայության 2013-ի հունվարին անցկացված սոցհարցման համաձայն, Տեխասում ընտրողների մոտ 20 տոկոսը պատրաստ էր հավանություն տալ ԱՄՆ կազմից Տեխասի դուրս գալուն Բարաք Օբամայի վերընտրվելու կապակցությամբ: Միևնույն ժամանակ 67 տոկոսը դեմ արտահայտվեց այդ քայլին: Նահանգի բնակչությունը հասնում է 27 միլիոնի: Հարցումների վերջին տվյալների համաձայն, Շոտլանդիայի անկախության հակառակորդների թիվը կտրուկ գերազանցել է կողմնակիցների քանակը՝ 52 տոկոս 48-ի դիմաց: Հարցումները ցույց տըվեցին նաև, որ 4,3 մլն շոտլանդացի ընտրողների 8-14 տոկոսը դեռ չի կողմնորոշվել: Սեպտեմբերի 18-ի հանրաքվեից երկու օր առաջ երեք հիմնական բրիտանական կուսակցությունների առաջնորդները հանդես եկան համատեղ ուղերձով՝ խոստանալով Շոտլանդիային ավելի մեծ ինքնավարություն: Նախկին բրիտանացի բարձրաստիճան զինվորականները ևս դիմել են Շոտլանդիայի բնակիչներին՝ կոչ անելով դեմ քվեարկել տարածաշրջանի անջատմանը Մեծ Բրիտանիայից: Կոչը ստորագրել են Միացյալ Թագավորության յոթ նախկին պաշտպանության նախարարներ, ինչպես նաև ՌԾՈւ, ՌՕՈւ նախկին ղեկավարներն ու բանակի հրամանատարները: Ընդհանուր առմամբ բաց նամակը ստորագրել է 14 նախկին բարձրաստիճան զինվորական, գրում է «Տրուդ» թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |