Քոչարյան-Ալիեւ հանդիպմանը Բուխարեստում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել 6 հունիսի 2006 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպմանը Բուխարեստում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հարցերը, որոնց առումով նախագահները համաձայնության չէին եկել Ռոմբուեյում, Բուխարեստում եւս չեն կարգավորվել` չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ձեւակերպումներին ու մոտեցումներին: Ընդ որում, նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը նորմալ մթնոլորտում է անցել: «Այնուամենայնիվ, երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները եւ փորձել շփման կետեր գտնել մինչեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը»,- ավելացրել է Վարդան Օսկանյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |