Հայաստանյան մամուլն ամենաազատն է տարածաշրջանում

Հայաստանյան մամուլն ամենաազատն է տարածաշրջանում

PanARMENIAN.Net - «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Whitout Borders) միջազգային կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա զեկույցը, ըստ որի աշխարհում ամենաազատ մամուլը Ֆինլանդիայում է: Դրան հաջորդում են Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Լիխտենշտեյնը, Դանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան և Շվեդիան:

Հայաստանը զեկույցում 78-րդ հորիզոնականում է, և թեև դիրքերը զիջել է 4 կետով, միևնույն է՝ մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում առաջատարն է: Մեր հարևաններից մամուլի ազատության առումով իրավիճակը համեմատաբար լավ է Վրաստանում` 84-րդ հորիզոնական: Հատկանշական է, որ Վրաստանը ցանկում վերև է բարձրացել միանգամից 16 հորիզոնականով:

Ադրբեջանը 160-րդն է (-4 հորիզոնական), Թուրքիան նախորդ տարվա համեմատ չի տեղաշարժվել և 154-րդ տեղում է, իսկ Իրանը 173-րդն է (+1):

Զեկույցում Ադրբեջանի և Ուկրաինայի (127-րդ հորիզոնական) առնչությամբ նշվում է, որ մամուլի ոլորտում «Այս երկրներից մինչև Կենտրոնական Ասիա բարեհաջող պատճենում են Ռուսաստանի ռեպրեսիվ մեթոդները»:

Նախորդ տարի (2013-ին) Հայաստանը տարածաշրջանում նույնպես առաջատար էր` 74-րդ հորիզոնականում էր, Ադրբեջանը 156-րդն էր, Վրաստանը՝ 100-րդը, Թուրքիան՝ 154-րդը:

Զեկույցը կազմվում է հատուկ ստեղծված հարցաշարի հիման վրա, որը պարունակում է 87 հարց:Դրանց պատասխանում են ներառված երկրների, այս տարի՝ 180-ը, գործընկեր կազմակերպությունները, ակտիվիստները, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության թղթակիցները: Վարկանիշային աղյուսակը ձևավորվում է ըստ վեց հիմնական չափորոշիչի՝ մամուլի բազմակիությունը, ԶԼՄ-ների անկախ լինելը, գրաքննությունը, ոլորտը կառավարող օրենսդրական դաշտը, թափանցիկությունը, ենթակառուցվածքները: Հաշվի են առնվում նաև լրագրողների մահվան և բանտարկության, նրանց վրա հարձակումների դեպքերն այս կամ այն երկրում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---