Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով

Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով

PanARMENIAN.Net - Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշել է փոխել «Բաշնեֆտի» գործով ֆիգուրանտներից մեկին՝ գործարար Լևոն Հայրապետյանինկատմամբ խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Ըստ դատարանի որոշման, տնային կալանքի շրջանակում Հայրապետյանին արգելված են զբոսանքները, ինչպես նաև կապի միջոցներից ու համացանցից օգտվելը:

Ավելի վաղ քննությունը խնդրագիր էր ներկայացրել խափանման միջոցը փոխելու առաջարկով:

Առաջարկվում էր Հայրապետյանին ազատ արձակել բանտից և տնային կալանքի ենթարկել: Այդ մասին ՌԲԿ-ին է հայտնել դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան: Հայրապետյանի փաստաբանները դատարանի դահլիճում են և չեն կարող մեկնաբանություն տալ:

Ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը միջնորդություն էր ներկայացրել իր ռուս պաշտոնակցին Հայրապետյանի գործով զբաղվելու խնդրանքով:

Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին:Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը` Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար: Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը սպանությունների հետ կապ չունի, սակայն «Բաշնեֆտ»-ի վաճառքի տնտեսական մեքենայությունները հետաքննվում են «Կինգիսեպսկի» գործի շրջանակներում, Ռուսաստանի քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ գործարարին կալանավորելու միջնորդությամբ:

Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարարի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշել, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև սեպտեմբերի 15-ը: Կալանք էր դրվել «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի փաթեթի վրա, որոնց արժեքը կազմում է մոտ 300 մլն ռուբլի: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Հուլիսի 24-ին ՌԴ Քննչական կոմիտեն Հայրապետյանին մեղադրանք էր ներկայացրել ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

Ինքը ձեռներեցը հայտարարում է, որ կասկածանքներն անհիմն են: Հայաստանում և աշխարհի հայաշատ երկրներում մշտապես բողոքի ցույցեր են կազմակերպվում Հայրապետյանին ազատ արձակելու պահանջով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---