ՖԻԴԵ-ի նախագահը ցանկանում է, որ Հայաստանը մասնակցի Բաքվում կայանալիք շախմատային մրցաշարերին

ՖԻԴԵ-ի նախագահը ցանկանում է, որ Հայաստանը մասնակցի Բաքվում կայանալիք  շախմատային մրցաշարերին

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը Բաքվում հայտարարել է, որ կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականին Ադրբեջանում կայանալիք Շախմատի աշխարհի գավաթին ու շախմատային օլիմպիադային:

Ինչպես հայտնում է azerisport-ը, Իլյումժինովը հայտարարել է, որ հարցը քննարկելու է ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հոկտեմբերի 17-ին: «ՖԻԴԵ-ն մի մեծ ընտանիք է: Մենք ուզում ենք, որ Հայաստանի հավաքականը ևս մասնակցի այս մրցաշարերին: Այդ հարցի շուրջ քննարկումներ կանցկացվեն: Հայաստանի վերջին այցելության ժամանակ ես հայտարարեցի, որ իրենք պետք է մասնակցեն: Մենք ցանկանում ենք, որ բոլոր հավաքականները մասնակցեն Շախմատի աշխարհի գավաթին ու շախմատային օլիմպիադային»,-ասել է նա, հայտնում է azerisport-ը:

Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվում անցկացվող մրցումներին հաճախ միջադեպերով է ուղեկցվում՝ հայ մարզիկներին, հայկական դրոշն ու օրհներգը սուլոցներով են դիմավորում, պատվիրակության անդամների անվտանգության նկատառումներով արգելում են հեռանալ հյուրանոցից: Դա առնչվել է նաև շախմատին: 2012-ին ՀՀ շախմատի հավաքանի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվեց մասնակցել Բաքվում հավակնորդների մրացաշարին և նամակ հղեց Իլյումժինովին՝ իր որոշումը հիմնավորելով երկու երկրների միջև լարված հարաբերություններով: «Պատասխանատու և կարևոր մրցաշարը հանգստություն ու հատուկ կենտրոնացում է պահանջում: Շախմատի հետ կապ չունեցող ոչ մի հանգամանք չպետք է խանգարի գրոսմայստերին ցուցադրել իր վարպետությունը: Ցավոք, այս պահի դրությամբ ոչ մի հայ չի կարող բարենպաստ կամ ադեկվատ հոգեբանական մթնոլորտ գտնել Ադրբեջանում, այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է»,-գրել է Արոնյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---