Հայկական պատվիրակությունը բոյկոտելու է Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը. Այն վնասում է ղարաբաղյան գործընթացին

Հայկական պատվիրակությունը բոյկոտելու է Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցը. Այն վնասում է ղարաբաղյան գործընթացին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը մեկնաբանել է ԵԽԽՎ-ում Արցախի վերաբերյալ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը» խորագրով զեկույցի պատրաստումը։

Նրա խոսքով, զեկույցի առաջարկն արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկվում էր, և հայկական պատվիրակությունը դրա անհրաժեշտության խնդիրը վիճարկել է լիագումար նիստում, որից հետո նաև, ըստ կանոնադրության, վիճարկել քաղաքական կոմիտեում:

«Այս քայլի իմաստը կայանում էր նրանում, որ քաղաքական կոմիտեի անդամներին, նրանց, ովքեր պետք է մասնակցեն զեկույցի պատրաստմանը, ընդունմանը առավել մանրամասն և փաստարկված ներկայացնենք մեր դիրքորոշումը, թե ինչու մենք կողմնակից չենք նման զեկույցի պատրաստմանը:

Մենք ներկայացրեցինք այն գործընթացները, որ ընթանում են Մինսկի խմբի շրջանակներում, այդ թվում նախագահների հանդիպումները, և հոկտեմբերին սպասվող ևս մեկ հանդիպումը, և այն, որ Մինսկի խումբը միակ միջազգայնորեն ընդունված, խնդրով զբաղվելու համար լիազորված մարմինն է: Անգամ ԵԱՀԿ -ն, որն ունի խորհրդարանական վեհաժողով, նման զեկույց չի ներառում իր օրակարգում: Ադրբեջանն էլ, որքան և դժգոհում է, ընդունում է Մինսկի խմբին` որպես միակ մասնագիտացված կառույց այս կարգավորման գործընթացում:

Մենք հայտնել ենք, որ սա Ադրբեջանի կողմից փորձ է խանգարելու Մինսկի խմբի գործընթացին, քանի որ Ադրբեջանը ներկայացրած բանաձևերի հիմքում դրել է այն, թե Մինսկի խումբը առաջընթաց չի արձանագրում:

Իհարկե, մենք պատրանքներ չունեինք հանձնաժողովի նիստի արդյունքների վերաբերյալ, հատկապես, քանի որ երկուշաբթի Վեհաժողովում կայացած քվեարկությունը նախապես տեսանելի էր դարձրել հանձաժողովի նիստում քննարկման արդյունքը: Հատկապես, որ ԵԽԽՎ-ում չգրված օրենք կա, որ Բյուրոյի որոշումների վիճարկումը գրեթե միշտ չի ընդունվում:

Հանձնաժողովում քննարկման մեր նպատակն էր ներկայացնել մեր դիրքորոշումը և մենք հույսեր չեինք փայփայում, որ կլինեն ինչ-որ փոփոխություններ: Մենք հայտարարեցինք, որ նման թեմայի առնչվելը համարում ենք վնասակար, վտանգավոր, որը կարող է տարածաշրջանում փխրուն կայունությանը սպառնալ: Ուստի մենք չենք համարում, որ անհրաժեշտ է այդ աշխատանքը ձեռնարկել և մենք չենք մասնակցելու ու չենք գործակցելու հանձնաժողովի հետ զեկույցի պատրաստման գործընթացին», - ասել է նա, հաղորդում է Panorama.am-ը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք դա նշանակում է, թե ՀՀ պատվիրակությունը բոյկոտում է ԼՂ վերաբերյալ զեկույցի պատրաստման գործընթացը, Հերմինե Նաղդալյանը նշել է, թե բոյկոտը քաղաքական աշխատանքի ձև է. «Տվյալ պարագայում, քանի որ խնդիրը վերաբերում է չափազանց զգայուն թեմայի, համարում ենք, որ պետք է շատ կտրուկ գնահատենք այս նկռտումները և շատ հստակ ու ամենախիստ ձևով պետք է ասենք նման նկռտումների, նախաձեռնությունների անընդունելիության մասին: Ուստի և ընտրվեց այս տարբերակը»:

Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ ԵԽ բանաձևերը չունեն պարտադիր կատարման պահանջ, այլ խորհրդատվական բնույթի են: ԵԽ-ի հիմնական նպատակադրումներից մեկն անդամ երկրների միջև հարգանքի, խաղաղության պահպանումն է, իսկ նման նախաձեռնությունները ամենևին չեն ծառայում այս նպատակին, այլ հակառակը, առաջացնում են բախումներ, թշնամական հարաբերություններ։

Այս առումով կասեմ, որ բրիտանացի պատգամավորները կարծես մենաշնորհ ունեն մեր գծով զեկույցներ պատրաստելու ուղղությամբ, քանի որ ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցին անդրադարձող բոլոր զեկուցողները եղել են բրիտանացիները՝ Թերի Դևիսը, Դևիդ Էտկինսոնը, հիմա էլ Ռոբերտ Ուոլթերը։ Սա երևի մեր նկատմամբ նրանց բացառիկ սիրո արտահայտությունն է, որի համար, երևի թե, պետք է ուրախ լինենք։ Ես գալիս եմ այն մտքին, որ այս զեկույցի և պարոն Ուոլթերի աշխատանքի ճակատագիրը լինելու է նույնը, ինչպես և նախկիններինը։ ԼՂ հարցը ժողովրդի ճակատագրի, ազգերի հիմնարար իրավունքի` ինքնորոշման իրավունքի հարց է, իսկ ժողովուրդների ճակատագիրը ո՛չ զեկույցներով և ո՛չ էլ քվեարկություններով չեն լուծվում: ԼՂ հարցը լուծում է ԼՂ ժողովուրդը, որը հաղթել է պարտադրված պատերազմում և հիմա կառուցում է իր ժողովրդավարական պետությունը։

Մեկնաբանելով անգլիացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի նշանակումը՝ որպես ԵԽԽՎ զեկուցող, Նաղդալյանը հայտարարել է. «Բրիտանացի պատգամավորները կարծես մենաշնորհ ունեն մեր գծով զեկույցներ պատրաստելու ուղղությամբ, քանի որ ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցին անդրադարձող բոլոր զեկուցողները եղել են բրիտանացիները՝ Թերի Դևիսը, Դևիդ Էտկինսոնը, հիմա էլ Ռոբերտ Ուոլթերը։ Սա երևի մեր նկատմամբ նրանց բացառիկ սիրո արտահայտությունն է, որի համար, երևի թե, պետք է ուրախ լինենք։ Ես գալիս եմ այն մտքին, որ այս զեկույցի և պարոն Ուոլթերի աշխատանքի ճակատագիրը լինելու է նույնը, ինչպես և նախկիններինը։ ԼՂ հարցը ժողովրդի ճակատագրի, ազգերի հիմնարար իրավունքի` ինքնորոշման իրավունքի հարց է, իսկ ժողովուրդների ճակատագիրը ո՛չ զեկույցներով և ո՛չ էլ քվեարկություններով չեն լուծվում: ԼՂ հարցը լուծում է ԼՂ ժողովուրդը, որը հաղթել է պարտադրված պատերազմում և հիմա կառուցում է իր ժողովրդավարական պետությունը»:

Հոկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայից պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը Լեռնային Ղարաբաղի գծով Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող է նշանակվել: Նա հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 35 խորհրդարանական, դեմ՝ 32-ը, երեքը ձեռնպահ են մնացել:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարել է, եթե ԵԽԽՎ-ն շարունակի այդպիսի ձևակերպումով զեկույց պատրաստել(«Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը»), դա անպայման իր բացասական ազդեցությունն է ունենալու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---