ԵՄ-ում պահանջում են խստացնել սահմանների հսկողությունը՝ սարսափելով իսլամիստների հնարավոր ներթափանցումից

ԵՄ-ում պահանջում են խստացնել սահմանների հսկողությունը՝ սարսափելով իսլամիստների հնարավոր ներթափանցումից

PanARMENIAN.Net - Եվրամիության 8 երկրներ հանդես են եկել Եվրոպայում սահմանայի վերահսկողության խստացման օգտին: Այդ մասին գաղտնի փաստաթղթի վրա հղումով հայտնում է բրիտանական Daily Telegraph-ը: Ըստ թերթի, Եվրոպայում սահմանային հսկողության խստացման հարցը կդրվի ԵՄ երկրների ՆԳՆ ղեկավարների քննարկմանը, որոնց հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

Միության 8 երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իսպանիան և Նիդերլանդները, կողմ են Եվրամիությունում սահմանային հսկողության խստացմանը: Եվրոպացի պաշտոնյաների մտավախությունները կապված են Սիրիայից ու Իրաքից Եվրոպա վերադարձող եվրոպացի ջիհադականների հետ: Ըստ ԵՄ իշխանությունների, մոտ 3000 «արտասահմանցի գրոհայիններ» կարող են ազատ մուտք գործել ԵՄ տեղաշարժի ազատության շնորհիվ:

«Այդ մարդկանց համար Եվրամիությունում ահաբեկչական գործողություն կատարելը ժամանակի հարց է: Կառավարությունները սարսափած են,-հայտարարել է Daily Telegraph-ին եվրոպացի դիվանագետը, որը չի ցանկացել նշել անունը՝ մեկնաբանելով 6-էջանոց փաստաթուղթը, որը ենթադրում է ստուգումների խստացում:

«Եվրոպական երկրների համար ստուգումների բացակայության, ԵՄ ներքին չվերթների ուղևորների ցուցակները երկար չպահելու պատճառով Եվրամիությունը վերածվել է մի վայրի, որտեղ պոտենցիալ ահաբեկիչները անհետանում են տեսադաշտից»,-հավելել է դիվանագետը:

Ինչպես հաջողվել է պարզել պարբերականին, քննարկման ներկայացվելիք առաջարկները ներառում են ընտրական ստուգումների վերսկսումը սահմաններին, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ Շենգենի գոտում սահմանների հատման կանոնների վերանայում, ներառյալ փաստաթղթերի ստուգում նույնիսկ Եվրամիության քաղաքացիների համար, հայտնում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Օբաման խոստավանեց, որ ԱՄՆ-ն թերագնահատել է «Իսլամական պետության» կողմից եկող սպառնալիքը: Օբաման հայտարարել է, որ ջիհադականների դեմ պայքարելու հարցը կարող է լուծվել միայն մասնավորապես Իրաքում ու Սիրիայում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում քաղաքական կարգավորման արդյունքում: Կարգավորումը պետք է խարսխվի սունիների ու շիաների հաշտեցման վրա այդ տարածաշրջանում, որոնց միջև հակամարտությունը վտանգավոր է ամբողջ աշխարհի համար: «Սակայն վերջին երկու տարիներին, օգտվելով Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով տիրող քաոսից, որտեղ հսկայական տարածքներում ընդհանրապես ոչ մի իշխանություն չի գործում, նրանք (ջիհադականները) վերականգնեցին իրենց ուժերն ու կարողացան օտարերկրացի կամավորների ներգրավել, որոնք հավատում են ջիհադին ու ժամանում են Սիրիա Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից ու իսլամական աշխարհի երկրներից»,-ասել է նա:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնեցին, որ ԻՊ դեմ գործողությունը կարող է մինչև 3 տարի պահանջել՝ առաջին փուլում ահաբեկիչների դիրքերի ռմբակածությունն է, երկրորդում՝ իրաքյան ու քրդական ուժերի, ինչպես նաև չափավոր սիրիական ընդդիմության սպառազինումը, երրորդում՝ ահաբեկիչների ապաստանների ոչնչացումը Սիրիայում:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---