Նավթն էժանանում է, ռուբլին՝ արժեզրկվում

Նավթն էժանանում է, ռուբլին՝ արժեզրկվում

PanARMENIAN.Net - Նավթի գինը նոր «ռեկորդ» է սահմանել: ՕՊԵԿ երկրների կողմից արդյունահանվող նավթի տեսակների զամբյուղի միջին գինը երկու տարում առաջին անգամ իջել է 90 դոլարի նիշից մեկ բարելի դիմաց, նավթի մեծ առաջարկի պատճառով:

Ինչպես գրում է «Ռուսաստանի նավթ»-ը, չորեքշաբթի ՕՊԵԿ ներկայացուցիչները հայտնեցին, որ նավթի տեսակների զամբյուղի միջին գինը կազմել է 89,37 դոլար մեկ բարելի համար, թեև երեքշաբթի մեկ բարելի գինը 90,40 դոլար էր: Նավթի գինն այսքան չէր նվազել 2012-ի հունիսից ի վեր:

ՕՊԵԿ երկրների կողմից արդյունահանվող նավթի տեսակների զամբյուղի միջին գինն այժմ ավելի էժան է, քան նավթի միջազգային մարկեր համարվող Brent տեսակի նավթի գինը: Brent տեսակի նավթի գինը դեռ պահպանվում է մեկ բարելի դիմաց 90 դոլարի սահմանում: ՌԲԿ-ն իր հերթին հայտնում է, որ Brent տեսակի նավթի ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 1,23 (–1,33%) դոլարով, մեկ բարելի համար կազմելով 90,89 դոլար: Brent տեսակի նավթի գինը նվազել է 91 դոլարից վերջին տարում առաջին անգամ:

Արժեզրկվում է նաև ռուբլին՝ դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում կրկին հատել է հոգեբանորեն կարևոր 40 ռուբլի մեկ դոլարի դիմաց սահմանը: Սակարկությունների առաջին կես ժամում ԱՄՆ արժույթի փոխարժեքը բարձրացել է մինչև 40,0025 ռուբլի 1 դոլարի դիմաց, որից հետո մի փոքր նվազել է ու տատանվում է եվրոյի «կլոր» նիշից ցածր սահմանում, հայտնում է ՌԲԿ-ն:

Ռուբլու անկումը սկսվեց 2014-ի ամռանը: Արժույթի թուլացման պատճառնեն են արևմտյան երկրների հակառուսական պատժամիջոցները, որոնք անդրադարձել են բանկային, պաշտպանական, էներգտիկ ոլորտների վրա, և նավթի գների անկումը: Առաջին անգամ դոլարը հատեց 40 ռուբլու սահմանը հոկտեմբերի 6-ին: 39 ռուբլի կազմող նախորդ «հոգեբանական» նիշը դոլարը պատմության մեջ առաջին անգամ հատեց սեպտեմբերի 26-ին: Ինչպես հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարարության երկարաժամկետ ռազմավարական ծրագրման դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Օրեշկինը, էներգակիրների գնանկումը և արևմտյան պատժամիջոցները կազմել են ՌԴ ՀՆԱ 4 տոկոսը, որից 2 տոկոսը բաժին է ընկնում պատժամիջոցներին: Ընդհանուր առմամբ, ըստ Fitch-ի գնահատականների, 2014-ին ակնկալվում է ՌԴ տնտեսության ընդամենը 0,3 տոկոս աճ: 2015-ին աճը կարող է կազմել 1 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---