Եվպատորիայի հայ համայնքը փորձում է վերադարձնել ծիսական շինությունները

Եվպատորիայի հայ համայնքը փորձում է վերադարձնել ծիսական շինությունները

PanARMENIAN.Net - Եվպատորիայի հայկական ու գերմանական համայնքներն իշխանություններին կոչ են արել աջակցել իրենց ծիսական շինությունները վերադարձնելու հարցում: Այս մասին հաղորդում է E-crimea-ն՝ վկայակոչելով Եվպատորիայի քաղաքային խորհրդի գործկոմի մամուլի ծառայությանը:

Հայ համայնքին չեն վերադարձվել Ինտերնացիոնալ փողոցի երկայնքով տեղակայված եկեղեցու բոլոր շինությունները: Դրանցից մեկը գտնվում է հաշմանդամների ու ծերերի տուն-ինտերնատի տարածքում: Քաղաքային իշխանությունը վստահեցրել է, որ հարցը քննարկվել է Ղրիմի նախարարների խորհրդի մակարդակով և խոստացել շուտափույթ լուծել այն:

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև գերմանական համայնքում: Մի քանի տարի այն խնդրում է իրեն վերադարձնել Չերնիշևսկիի փողոցում գտնվող գերմանական նախկին եկեղեցու շենքը: Հուշարձանը բնակարանաշինության համար հատկացված տարածքում է, որը պատրաստվում են տրամադրել Ռուսաստանի ՊՆ-ին: Իշխանությունները խոստացել են «աջակցել այդ խնդրի լուծման հարցում»:

Եվպատորիայի (Կեոզլև, Կոզլով) հայկական համայնքը ձևավորվել է Ղրիմի թերակղզում ջենովացիների տնտեսական տիրապետության ժամանակաշրջանում` 14-15-րդ դարեր։ 1730-ականներին քաղաքի նշանավոր հայ վաճառական Կարապետը ռուսական Նեժին քաղաքում հիմնել է տարանցիկ առևտրի խոշոր կետ, որի միջոցով Պարսկաստանից, Թուրքիայից և այլ վայրերից եկող վաճառականները առևտուր են արել ռուսական շրջաններում։ Բացի առևտրից տեղի հայերը զբաղվում էին նաև արհեստներով։ 1778-ի արտագաղթի ժամանակ Եվպատորիայի հայերի թիվը մոտ 2.000 էր, իսկ թերակղզին Ռուսաստանին միացնելուց հետո` 1820-ականներին մոտ 100 տուն։ 20-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանից հայ գաղթականների հոսքի հետևանքով հայերի թիվը հասել է մոտ 1000-ի ։

19-20-րդ դարերում համայնքում գործել են Սբ Նիկողայոս եկեղեցին և նրան կից հայկական ծխական դպրոցը։ 1991-ից հայկական համայնքի ազգային կյանքը սկսել է վերածնվել, բացվել է կիրակնօրյա հայական դպրոց, գործում է Ղրիմահայոց ընկերության տեղական բաժանմունքը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---