Ֆաթիհ Աքին. Ցեղասպանության մասին խոսելու համարձակություն Ջեմալ փաշայի թոռան գրքից եմ քաղել21 հոկտեմբերի 2014 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» (The Cut) ֆիլմը ցեղասպանությանը նվիրված չէ, և ոչ էլ քաղաքական: Այդ պատմությունը, ըստ ռեժիսորի, Հայոց ցեղասպանության հետնաբեմում է, սակայն այն ցեղասպանության մասին չէ: «Քաղաքական գործիչ չեմ, և այդ պատճառով էլ ֆիլմում քաղաքականությամբ չեմ զբաղվել: Պատմության ցավալի և դեռ չքննարկված դեպքերի մասին մի պատմություն եմ պատմում»,- թուրքական Evrensel պարբերականին տված իր հարցազրույցում ասել է ռեժիսորը: Նա նշել է, որ «Սպի» ֆիլմը ներկայացնում է դստրերին գտնելու համար ամբողջ աշխարհը պտտած հոր պատմությունը. մի կողմից գաղթի, մյուս կողմից այլ երկրում տեղավորվելու պատմություն է, հարցազրույցը մեջբերում է Tert.am-ը: Հայոց ցեղասպանության մասին իր ֆիլմը Թուրքիայում դեռևս չցուցադրած, Աքինն արդեն սպառնալիքներ է ստանում: Նա նշում է, որ ցեղասպանության թեման արծարծելու համար իրեն համարձակություն տվողը եղել է գրող, լրագրող, Հասան Ջեմալի՝ Ջեմալ փաշայի թոռան՝ 1915-ի Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը: «Եթե այդ ժամանակաշրջանի համար պատասխանատու փաշաներից մեկի թոռն օգտագործում է այդ բառը, ես ինչո՞ւ չօգտագործեմ: Այդ գիրքը վաճառվում է գրախանութներում, դրվում է ցուցափեղկերին»,-ասել է նա: Խոսելով ֆիլմի նախապատրաստական աշխատանքների մասին, ռեժիսորն ասել է, որ թեմային առնչվող մոտ 100 գիրք է կարդացել: Դրանց թվում Կուբա գաղթած մի հայի կենսագրականը, առանց ընտանիք մնացած երեխաների մասին նյութեր, անգամ՝ Հալեպի հասարակաց տների մասին պատմություններ կային. «Կյանքումս առաջին անգամ Հայաստան գնացի: Անշուշտ, եղա նաև Ցեղասպանության թանգարանում, ծանոթացա տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: Նա ինձ պատմեց, որ շատ հայեր նախ Կուբա, հետո Ամերիկա են փախել: Դա անգամ հայերից շատերը չգիտեն: Ֆիլմումս դա էլ օգտագործեցի»: Անդրադառնալով Թուրքիայում տաբու համարվող Ցեղասպանության թեմային, Աքինն ասել է, որ դեռևս 7 տարի առաջ, երբ սպանվեց պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը, Ստամբուլի որևէ սրճարանում եթե այդ մասին խոսեիր, սեղանակիցները դիմադրություն ցույց կտային: «Այժմ գրեթե ամեն տեղ առանց փսփսալու կարող եք խոսել: Եթե մի ժողովուրդ պատմաբանների և քաղաքական գործիչների կողմից մշտապես խաբվել է, թե «նման բան չի եղել, դա մի մեծ սուտ է» և այլ խոսքերով, ընտանիքներից, դասագրքերից, թերթերից այլ բան չի լսել, նրանց մեղադրել չեմ կարող: Սակայն քաղաքական գործիչների հայտարարությունները, թե պատմությունը պետք է պատմաբաններին թողնել, սխալ է: Պատմությունը մեզ է պատկանում, մարդկանց, բոլորիս…»,- նշել է ռեժիսորը: «Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում նրանց որոնումները՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ֆիլմի տևողությունը 138 րոպե է, այն անգլալեզու է, սցենարի հեղինակներն են ռեժիսորն ու Մարտիկ Մարտինը: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլոք: Ավելի վաղ թուրքական լրատվականները գրել էին, որ դեռևս ոչ մի ընկերություն ֆիլմը չի գնել: Կինոթատրոնների ղեկավարներն էլ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ չեն ցանկանում ցուցադրել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա |