Դեսպան. Ֆրանսիայի նախագահը ցանկանում է նոր լիցք հաղորդել ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններին22 հոկտեմբերի 2014 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով մոտակա օրերին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին նոր լիցք հաղորդելու նպատակ ունի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելության ավարտի առթիվ հրավիրված ասուլիսում: «Առանց մանրամասներ հաղորդելու, դիվանագիտական նպատակներից ելնելով նշեմ, որ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է նոր լիցք հաղորդել բանակցություններին բովանդակային իմաստով և գտնել հակամարտության կարգավորման լուծում»,- ասել է դեսպանը: Դեսպանի խոսքով` երկրորդ նպատակն այն է, որ կողմերը կարողանան ստեղծել վստահության մթնոլորտ, որով պայմանավորված կլինի իրավիճակի փոփոխություն շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Ռենոն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանապարահը բանակցային տարբերակն է, այլ ճանապարհ չկա: Նա նաև նշել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը հանձնարարված է ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մինսկի խմբի բացառիկ իրավասությունների մաս է կազմում: Անրի Ռենոն շեշտել է, որ հենց այդ իրողությունից ելնելով էլ առաջիկայում Փարիզում կկայանա նախագահների հանդիպում: Դեսպանը խորհուրդ է տվել չհավատալ ՄԽ ձևաչափի անհեռանկար լինելու մասին հնչող կարծիքներին, խոսակցություններին, քանի որ դրանց մեծ մասը կեղծ են լինում, գրում է Panorama.am-ը: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն տվել են իրենց համաձայնությունը հոկտեմբերի 2-րդ կեսին, երթադրաբար` 27-ին, Փարիզում բանակցությունների անցկացման համար:Մինչ այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիումհանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: Կիրակի օրը` հոկտեմբերի 26-ին, դեսպանը կլքի Հայաստանը: Նա նշել է, որ իհարկե, կարելի է միշտ ավելին անել, սակայն «ֆրանս–հայկական երկխոսությունն անհամեմատ ավելի խորացել է»: Դիվանագետը կարևորել է տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում իրագործված ծրագրերը, գրում է «Առավոտ»-ը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա շնորհակալություն է հայտնել դեսպան Ռենոյին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խորացել են, բոլոր բնագավառներում գործակցությունն էլ ավելի է ամրապնդվել: Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի համար` դեսպան Ռենոն նշել է` հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացման մեջ, և շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ:Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում Անրի Ռենոյի ներդրման համար նախարար Նալբանդյանն ԱԳՆ մեդալ է հանձնել Ֆրանսիայի դեսպանին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |