Կարծիք. Իսրայելը չպետք է զենք վաճառի Ադրբեջանին, դա կարող է հայերի ցեղասպանության հանգեցնել

Կարծիք. Իսրայելը չպետք է զենք վաճառի Ադրբեջանին, դա կարող է հայերի ցեղասպանության հանգեցնել

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով հակահայկական տրամադրությունների աճն Ադրբեջանում, ինչպես նաև երկրի ռազմական աճող ներուժը, մտավախություն կա, որ եթե Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ սկսվի, հայկական բնակչությունը կարող է ցեղասպանության ենթարկվել: Այդ մասին գրում է հրեա պրոֆեսոր Յաիր Աուրոնը Haaretz-ում հրապարակված «Իսրայելը չպետք է զենք վաճառի ադրբեջանցիներին» հոդվածում:

Ինչպես ավում է հրապարակման մեջ, չնայած դրան, անցած ամիս Իսրայելի ՊՆ ղեկավար Մոշե Յաալոնը մեկնեց Բաքու, որտեղ հանդիպեց հանրապետության ղեկավարության, այդ թվում նաև նախագահի հետ:

Հայերի համար հակամարտությունն ադրբեջանցիների հետ գոյատևման պայքար է, պայքար հանուն կյանքի Լեռնային Ղարաբաղում: Հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ադրբեջանցիների հնարավոր հարձակումն այն օրերի ցավոտ հիշեցումը կարող է դառնալ:

«Բայց, գուցե դեռ ուշ չէ լարվածության աճը կանխել: Միջազգային պարտավորություններից բացի, Իսրայելի համար այս հարցում նաև բարոյական պարտավորություններ կան: Եթե պարզվի, որ ադրբեջանցիները ռազմական ու մարդկության դեմ հանցագործություններ են կատարել իսրայելյան զենքով, դա շատ մեծ հարված կլինի Իսրայելին:

Պատերազմից 20 տարի անց ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային հանրության կոչերն ապարդյուն են մնում…Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները փորձում են ստիպել հայերին պատասխանել հրադադարի ռեժիմի խախտումներին, որպեսզի Ադրբեջանը Ղարաբաղը գրավելու պաշտոնական պատրվակ ունենա: Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելեց առաջնագիծ ու հայտարարեց զինվորներին. «Մենք ունենք արտաքին աղբյուրներից ձեռք բերած զենք: Այն համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին»,-գրում է հեղինակը:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

Ըստ արտերկրի մամուլի հրապարակումների, վերջին տարիներին Իսրայելը դարձել է Ադրբեջանին զենք մատակարարող գլխավոր երկրներից մեկը, եթե ոչ հիմնականը: Ռուսաստանի հետ հավասար Իսրայելը անտեսում է հակամարտող գոտիներին զենք վաճառելու էմբարգոն: ԶԼՄ-ները դեռ 2012-ին հայտնեցին, որ Իսրայելը պայմանագիր է կնաքել Ադրբեջանին մոտ 1,6 մլրդ դոլարի զենք առաքելու շուրջ: Ղարաբաղում ոչնչացվել է իսրայելական առնվազն երկու անօդաչու սարք, վերջինը՝ օգոստոսին:

Սակայն սա առաջին անգամը չէ, որ Իսրայելը զենք է վաճառում ցեղասպանություն գործող կողմին: Դա հավասարազոր է Երկրորդ համաշխարհայինի տարիներին նացիստական Գերմանիային զենք վաճառելուն:

Ինչպես գրում է պրոֆեսորը, Իսրայելը պետք է ձեռնպահ մնա նման քայլերից նաև այն պատճառով, որ հրեա ժողովուրդը Հոլոքոսթ է վերապրել: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարում, որը շատ երկրներ դեռ չեն ճանաչել, կարող է ողբերգական հանցագործություն տեղի ունենալ ու հումանիտար աղետ:

«Օգոստոսին ես ու իրավաբան Էյթայ Մակը հարցում ներկայացրեցինք ՊՆ և պահանջեցինք չեղյալ համարել կամ հետաձգել զենքի վաճառքն Ադրբեջանին, գոնե մինչև լարվածության նվազումը: Սակայն մենք պատասխան ստացանք, որը դժվար թե վկայի այդ հարցում հնարավոր փոփոխությունների մասին»,-եզրակացնում է Յաիր Օրոնը:

Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին՝ Ելիսեյան պալատում: Ինչպես տեղեկացնում է France-Presse-ը, հանդիպման նպատակն է օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունից հետո երկխոսության վերականգնումը: Բացի այդ, Օլանդը նաև առանձնազրույցներ կունենա երկու երկրի ղեկավարների հետ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---