Ստորագրվել է Չճանաչված պետությունների միության ստեղծման հռչակագիրը15 հունիսի 2006 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին երեք չճանաչված հանրապետությունների` Աբխազիայի, Մերձդնեստրի ու Հարավային Օսիայի նախագահները Սուխումիում ստորագրել են «Հանուն ժողովրդավարության ու ժողովուրդների իրավունքի» Միության սետղծման վերաբերյալ հռչակագիրը: Չճանաչված պետությունների միության առջնակարգ նպատակը կդառնա, ըստ հռչակագրի տեքստի, «ԽՍՀ Միության փլուզման քաղաքական-իրավական ձեւակերպումը` Աբխազիայի Հանրապետության, Մերձդնեստրի Մոլդովայի Հանրապետության, Հարավային Օսիայի Հանրապետության միջազգային ճանչման միջոցով»: Այդպիսով, «զենքը ձեռքներին իրենց անկախության իրավունքը պաշտպանած հանրապետությունների ղեկավարները հայտարարում են, որ այժմ խաղաղ ճանապարով ձգտելու են դրանց պաշտոնական ճանաչմանը»:Հանդիպման ընթացքում Սերգեյ Բագապշը, Իգոր Սմիրնովը եւ Էդուարդ Կոկոյտին բազմաթիվ անգամներ ընդգծել են, որ ստեղծվող միությունը բացառապես խաղաղ բնույթ է կրում, իսկ փոխօգնությունը ուղղված է լինելու միայն հանրապետությունների տնտեսության զարգացմանը: Այն մասին, որ կողմերը պատրաստվում են բացառապես խաղաղ եղանակներ եւ քաղաքական միջոցներ օգտագործել ընդհանուր խնդիրների լուծման համար, ասվում է նաեւ հռչակագրի տեքստում: «Ստեղծվող Միությունն ուղղված չէ երրորդ պետության կամ միջազգային կազմակերպությունների դեմ»,- նշվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Իսկ Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ քաղաքական վարչությունում Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հրաժարվեցին մեկնաբանել ԼՂՀ պատվիրակության բացակայությունը «չճանաչված» պետությունների ղեկավարների հանդիպմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |