Դեսպան. ԱՄՆ-ն ամեն ինչ կանի ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման համար (թարմացված)29 հոկտեմբերի 2014 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման բանալին խաղաղ բանակցություններն են: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ դեսպանության կազմակերպած «Հարմոնիա մարդկության համար» համերգից հետո: «Որպես երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի բարեկամ և գործընկեր, ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղ կարգավորումը կյանքի կոչվի: Երկու երկրների նախագահները հանդիպել են Փարիզում, մենq անում ենք մեզանից կախված ամեն ինչ, խթանելու համար փոխըմբռնումը, հակամարտության խաղաղ կարգավորումը»,-ասել է դեսպանը: «Մեր նպատակն է խաղաղ կարգավորումը բանակցությունների ճանապարհով»,-ասել է Ջոն Հեֆերնը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Հոկտեմբերի 27-ի Փարիզում կայացել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա առանձնազրույց ունեցել: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպմանը: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: Ավելի ուշ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եռակողմ հանդիպումը որակել է օգտակար և կառուցողական՝ նշելով, որևս մի փոքր քայլ արվեց՝ ավելի մոտեցնելու կողմերի դիրքորոշումը: Հայաստանում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպաններ Ռայներ Մորելն ու Քեթրին Լիչը հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենց երկրների հույսերն արդարացված են Սարգսյան–Ալիև հանդիպման վերաբերյալ, Մորելը պատասխանել է, թե դրական է, որ ոչ բարեկամական կողմերը կրկին և արդեն 3-րդ անգամ հանդիպում են՝ «նախորդ տարիներին տևական դադարի՝ լռության ժամանակաշրջանից հետո»: «Կարծում եմ, որ չպետք է չափազանց լավատես լինել և այս հանդիպումից ակնկալել մեծ արդյունքներ, կարևորը, որ երկու պետությունների ղեկավարները միմյանց հետ երկխոսության մեջ են: Եվ լավ լուրն այն է, որ նրանք այս տարվա մեջ հանդիպում են նաև երրորդ անգամ: Բայց, անշուշտ, պետք է փորձեն բովանդակային առումով մերձեցման եզրեր գտնել: Մենք շարունակում ենք մնալ երեք համանախագահների ջանքերին և կարծում ենք, որ այս ձևաչափը ճիշտ ճանապարհն է բանակցությունները շարունակելու համար»,- ասել է Գերմանիայի դեսպանը, մեջբերում է Tert.am-ը: Դեսպան Լիչն էլ հավելել է, որ համաձայն է գերմանացի գործընկերոջ յուրաքանչյուր խոսքի հետ: «Կարծում եմ իսկապես կարևոր է, որ նախագահները սկսել են ավելի հաճախ հանդիպել: Մինսկի խմբից դուրս բոլոր երկրների համար խնդիրն է, թե ինչպես կարող են օժանդակել այդ ջանքերին: Եվ օգնենք, որպեսզի այս պահը շարունակվի»,- եզրափակել է նա: Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար այս տարի արդեն երրորդն է: Մինչև այդ` սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի էր ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Օգոստոսի 10-ին երկու նախագահը Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |