Վրաստանը դեմ չէ Հայաստանի Գլխավոր հյուպատոսության բացմանը Բաթումում

PanARMENIAN.Net - Վրաստանը դեմ չէ Հայաստանի Գլխավոր հյուպատոսության բացմանը Բաթումում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեվազ Գաչեչիլաձեն: Նրա խոսքերով, տվյալ դեպքում բոլորովին պարտադիր չէ, որ Վրաստանն էլ Գլխավոր հյուպատոսություն բացի Հայաստանում: «Դիվանագիտական պրակտիկայում կան դեպքեր, երբ հյուպատոսությունները բացվում են միակողմանի կարգով: Երկար ժամանակ Վրաստանում գործում էր Թուրքիայի Գլխավոր հյուպատոսությունը, եւ հետո միայն բացվեցին Վրաստանի հյուպատոսությունները Ստամբուլում եւ Տրաբզոնում: Վրաստանը բաց երկիր է եւ մենք միշտ ընդառաջ ենք գնում այլ երկրների ցանկություններին, հատկապես, եթե դա վերաբերում է Հայաստանին»,-ընդգծել է Ռեվազ Գաչեչիլաձեն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---