Վրաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վերջերս էապես ակտիվացել են

PanARMENIAN.Net - Ախալքալաքի ռուսական ռազմակայանը խաղաղապահի դեր էր կատարում վրացիների եւ հայերի միջեւ Զվիադ Գամսախուրդիայի նախագահության ժամանակ: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Սպեքտրում» ռազմավարական վերլուծության կենտրոնի փորձագետ Սերգեյ Սարգսյանը: Նրա խոսքերով, ռազմակայնի դուրս բերմամբ Ջավախքում կնվազի բնակչության թիվը, եւ ոչ միայն հայ բնակչության: «Եթե հայ-վրացական հարաբերությունները վատանան, ապա գործընթացների զարգացումը Ջավախքում կարող է անկանխատեսելի ուղիով ընթանալ: Չի կարելի հաշվի առնել այն հանգամանքը, որ Ջավախի տարածաշրջանով շատ է հետաքրքրված Թուրքիան, որը գտնում է, որ Ջավախքով անցնող ճանապարհը թուրքական միջանցքներից մեկն է: Այն անցնում է հարեւան Քվեմո-Քարթլիի շրջանով, որը բնակեցված է ադրբեջանցիներով եւ հասնում է Աջարիա, որի հանդեպ Թուրքիան պարտավորություններ ունի ըստ Կարսի պայմանագրի: Ճիշտ է, դա ապագայի հարց է, սակայն մենք պետք է հիշենք այս մասին»,-նշել է Սարգսյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Վրաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վերջերս էապես ակտիվացել են: Որպես օրինակ Սարգսյանը բերել է Մառնեուլի նոր ռազմական օդակայանը, հագեցած տեխնիկայի վերջին խոսքով: «Ներկայումս բանակցություններ են գնում եւս երկու օդակայանների կառուցման մասին, որոնց համար Թուրքիան կծախսի 200 մլն դոլար»,-ընդգծել է փորձագետը:



Սերգեյ Սարգսյանն ասել է նաեւ, որ 1999 թվականից սկսած փոխվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության ռազմավարությունը: «Այսօրվա թուրքական բանակն արդեն այն չէ, ինչ երկու տարի առաջ, էլ չասած 1999-ի մասին: Թուրքական գեներալիտետը ազգայնական տրամադրվածություն ունի, այն հակված է իսլամին եւ պանթուրքիզմին: Նրանց կարծիքով, թուրքերի հողը միասնական պետք է լինի: Արդեն նշվել է միջանցքներից մեկի մասին: Կա եւս մեկը` Ալբանիա-Կոսովո- Սանջակ (մահմեդականներով բնակեցված Սերբիայի շրջան)-Բոսնիա-Հերցոգովինա: Մյուս երկու միջանցքները առայժմ տապալված են` Հյուսիսկովկասյանը եւ Իրան-Ադրբեջանը»,-նշել է փորձագետւը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---