16 հունիսի 2006 - 18:15 AMT
Հունիսի 19-ին Հայաստան կժամանի Չեխիայի Սենատի պատվիրակությունը
Հունիսի 19-21-ը Հայաստանում կլինեն Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի պատվիրակության անդամները, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հունիսի 19-ին պատվիրակությանը կընդունի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, այնուհետեւ պատվիրակության անդամները ծաղկեպսակ կդնեն Ծիծեռնակաբերդում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Նույն օրը պատվիրակությանը կընդունի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը:

Հունիսի 20-ին Չեխիայի պատվիրակության անդամներին կընդունի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: