Հանրապետականներն ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատում մեծամասնություն կկազմեն

Հանրապետականներն ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատում մեծամասնություն կկազմեն

PanARMENIAN.Net - Միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ստացել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում՝ Սենատում և Ներկայացուցիչների պալատում:

Ըստ The Guardian-ի, Սենատում հանրապետականները ստացել են 52 տեղ 100-ից, իսկ Ներկայացուցիչների պալատում՝ 218-ը 435-ից:

Մինչև ընտրությունները Սենատում մեծամասնություն էին կազմում դեմոկրատները՝ վերահսկելով 53 տեղ, անկախ կոնգրեսականները Մեն և Վերմոնտ նահանգներից նույնպես համահունչ էին քվեարկում դեմոկրատների դիրքորոշմանը: Հանրապետականները հաղթանակ են տարել ընտրություններում Արևմտյան Վիրջինիա, Արկանզաս, Հարավային Դակոտա, Մոնտանա, Քենտուկի, Ջորջիա նահանգներում, ինչպես նաև Կոլորադոյում և Այովայում, որտեղ նախկինում հիմնականում աջակցություն էին ստանում դեմոկրատները:

Հանրապետականների աջակցությամբ է Սենատ անցել նաև անկախ թեկնածու Գրեգ Օրմանը Կանզասից:

Ինչպես հայտնում է CBS-ը, նոյեմբերի 7-ին Օբաման մտադիր է հանդիպել երկու կուսակցությունների ղեկավարությանը՝ հարկավոր է քննարկել Կոնգրեսի ու պետապարատի գործունեությանն առնչվող հարցեր, քանի որ վարչակազմը ղեկավարում են դեմոկրատները, իսկ Կոնգրեսը՝ հանրապետականները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---