Ադրբեջանի ու Վրաստանի ֆոնի վրա Հայաստանը կարող է օրինակ ծառայել20 հունիսի 2006 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը գտնվում է տարածաշրջանի կենտրոնում եւ թե' տեսականորեն, թե' պրակտիկորեն, կարող է կառավարել բոլոր խողովակագծերը: Պատահական չէ, որ ԲԹՋ-ն կառուցել են ավելի երկար, շրջանցելով Ջավախքը, չնայած նրա սահմանի երկայնքով: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Հրազդան Մադոյանը: Հայկական ազգը հիմա վերելքի վրա է: «Ազգային ոգին ձերբազատվել է զոհի սինդրոմից, երկրի ներսում անջատողականության խնդիր չկա, կա լավ մարտունակ բանակ, որն անցել է Ղարբաղն ու դուրս եկել հաղթանակած, միայն իր վրա է հույս դնում եւ համոզված է իր ուժերում: Այդ բոլորը չես կարող ասել մյուս երկու հարեւանների մասին, որոնք, ապաշնորհ կերպով կորցնելով ամեն ինչ, հույս են դրալ. մեկը` Թուրքիայի, մյուսը ԱՄՆ-ի վրա, եւ, ըստ էության, քաղաքակրթվածության եւ միայնակ գոյատեւելու քննությանը չեն դիմանում»,- ասել է Մադոյանը: Հայ քաղաքագետը գտնում է, որ Ադրբեջանն ու Վրաստանը չեն կայացել որպես ժողովրդավարական պետություն` այդ բառի եվրոպական եւ համընդհանուր հասկցության շրջանակներում. դրա ապացույցն են Վրաստանի անվերջ հեղաշրջումներն ու քաղաքացիական պատերազմները եւ արեւելյան բռնատիրության հաստատումը Ադրբեջանում:«Նրանց ֆոնի վրա Հայաստանը կարող է օրինակ ծառայել: ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԵԽ-ն, ՆԱՏՕ-ն ցանկանում են ընկերանալ արջի հետ եւ պահել նրա մեղրը: Այդպես անհնարին է, սակայն ԼՂՀ ճանաչումը կձգձվի միչեւ բոլորը չհամակրպվեն ստատուս-քվոյի հետ, քանի որ ակնհայտ է, որ փոխզիջումներ փնտրելու քաղաքականությունը վաղուց իրեն սպառել է եւ, ի հեճուկս բոլոր հավաստացումների, կողմերից մեկը անխուսափելիորեն կհայտնվի պարտվածի դերում: Բոլորը դա գիտեն, ինչպես եւ գիտեն, որ ճշմարտությունը հայական Չերնոգորիայի կողմն է, սակայն Ադրբեջանի կողմն է նավթը եւ Թուրքիայի աջակցությունը: Եթե սա լիներ 1939 թվականը, ԼՂՀ-ն վաղուց ի վեր անեքսիայի կենթարկեին հօգուտ հիտլերյան Գերմանիայի, ներեցեք, ալիեւյան Ադրբեջանի, սակայն այժմ 2006 թվականն է: Աշխարհը չի բարելավվել, բայց խելոքացել է: Ի դեպ, եթե Մերձդնեստրում հանրաքվե անցկացնեն եւ ճանաչեն դրա անկախությունը. դա լավ ազդանշան կլինի Ջավախքում նմանատիպ գործողություն անցկացնելու համար: Դրա համար բոլոր իրավական հիմքերը կան»,- ընդգծել է Հրազդան Մադոյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |