ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կնպաստի Հայաստանի եվրաինտեգրման հետագա գործընթացին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի եւ Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչի այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության հարցերը: Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքին` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց սահմանադրական փոփոխությունների արտացոլումը Հայաստանի օրենսդրության մեջ, որ նշանակում է շուրջ 60 օրենքների լրամշակումներ: Արժեւորելով Հայաստանի քաղաքական մթնոլորտի բարելավումը` առաջիկա համապետական ընտրություններից առաջ` Աժ նախագահը նշեց, որ միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները բավարար չեն ժողովրդավարական չափանիշներով ընտրությունների անցկացման համար, նա անթույլատրելի համարեց քաղաքական ուժերի թշնամանքը միմյանց նկատմամբ` կարեւորելով նրանց մրցակցությունը: Քաղաքական մթնոլորտի բարելավումը եւ ժողովրդավարական չափանիշներով ընտրությունների անցկացումը, ըստ ԱԺ նախագահի, կնպաստի նաեւ եվրոպական ինտեգրման հետագա զարգացումների ապահովմանը: Անդրադարձ եղավ նաեւ հայ-գերմանական համագործակցությանը, Հայաստանում գերմանական հիմնադրամների գործունեությանը, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---