Ուորլիք. Կողմերը պետք է մերժեն պատերազմը

Ուորլիք. Կողմերը պետք է մերժեն պատերազմը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ընդլայնված հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում: Ինչպես Twitter-ում իր միկրոբլոգում գրել է Ջեյմս Ուորլիքը, կողմերը պետք է խուսափեն իրավիճակի սրացումից և մերժեն պատերազմը` որպես տարբերակ:

Մինչ այդ նոյեմբերի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը մամուլի հաղորդագրություն է տարածել` նշելով, որ համանախագահները խորապես անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք հանգեցրին այս արտառոց միջադեպին, որն առաջինն է հրադադարի հաստատումից հետո:

«Մենք ափսոսանք ենք հայտնում մարդկային զոհերի համար և մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Խստորեն կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ այն քայլերից, որոնք կավելացնեն լարվածությունը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին: Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ բռնության նոր փուլ, որի ականատեսը դարձանք այս ամառ: Այսօրվա դեպքերը վկայում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկանխատեսելիության մասին և անհրաժեշտության՝ ինտենսիվ դարձնել մեր ջանքերը գտնելու վերջնական համաձայնություն:

Մենք հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել պարտավորությունները, որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում՝ գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ:

Մենք նաև կոչ ենք անում նրանց այժմ հաստատել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ, որոնք կավելացնեն թափանցիկությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ու կնվազեցնեն այնպիսի դեպքերի կրկնման հավանականությունը, ինչպիսին այսօրվա միջադեպն է», -ասված է հաղորդագրությունում:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Մանրամասն՝ Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել (թարմացված)

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---