ՀՀ ՊՆ ղեկավարը մեկնել է Մինսկ` ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին մասնակցելու նպատակով21 հունիսի 2006 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մինսկ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Բելառուսի մայրաքաղաքում հայկական պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի եւ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստերին: Նշենք, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես կմեկնի Մինսկ ՀԱՊԿ մասնակից երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար: Գագաթնաժողովի ընդլայնված նիստի օրակարգը բավականին հագեցած է լինելու, մասնավորապես, նախատեսվում է քննարկել անվտանգության հարցերը ՀԱՊԿ երկրներում, միջազգային համագործակցության խորացումը կազմակերպության շրջանակներում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |