Պաշտոնական Մոսկվան ՀՀ-ին ու ԱՀ-ին կոչ է անում հիշել ստանձնած պարտավորությունների մասին

Պաշտոնական Մոսկվան ՀՀ-ին ու ԱՀ-ին կոչ է անում հիշել ստանձնած պարտավորությունների մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ մեկնաբանելով նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի դեպքը, ցավակցել է անձնակազմի անդամների ընտանիքներին ու կողմերին կոչ արել «խուսափել քայլերից, որոնք կարող են տարածաշրջանում լարվածության սրման պատճառ դառնալ»:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

«Հիշեցնում ենք Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում իրենց ստանձնած այն պարտավորությունների մասին, որոնք իրենց վրա են վերցրել Սոչիում, Նյուպորտում ու Փարիզում հանդիպումների ընթացքում»,- հայտարարել է նա, գրում է «Ռոսիյսկանա գազետա»-ն:

Երեք ամսում նախագահներ Սարգսյանն ու Ալիևը երեք հանդիպ են ունեցել Սոչիում, Նյուպորտում և Փարիզում, որոնց նախաձեռնել էին համապատասխանաբար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի ղեկավար Ֆրանսուա Օլանդը: Ըստ արձանագրային հայտարարությունների, հանդիպումներին կարևորվել էր հակամարտության խաղաղ լուծումը բանակցությունների միջոցով:

Ըստ Լուկաշևիչի, ԵԱՀԿ մյուս համանախագահող երկրների հետ միասին Ռուսաստանը կշարունակի ջանալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Photo: RIA Novosti
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---