Մահմեդական մշակութաբանը միանում է Պետերբուրգի հայերի հայցին ընդդեմ «I dream of Turkey» տեսահոլովակի

PanARMENIAN.Net - Որպեսզի գժտեցնեն քրիստոնյաներին եւ մահմեդականներին, վիրավորելով երկուսին էլ, ստեղծվել է նոր պրովոկացիա` գովազդ Թուրքիայում հանգստի մասին, որ զետեղված է «I dream of Turkey» հոլովակում, որը ԹՎ-Ռամբլեռը ցուցադրում է Պետերբուրգում 22-րդ ալիքով: Մի խումբ հայ քրիստոնյա ակտիվիստներն արդեն հայցեն ներկայացրել դատարան այդ հեռուստաալիքի դեմ` մեղադրելով նրան պատվի եւ արժանապատվության ոտնահարման մեջ: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, այդպիսի հայտարարությամբ islam.ru ինտերնետ կայքում հանդես է եկել մշակութաբան, «Ռադիո Ռոսիայի» պետական կայանի մահմեդական ծրագրերի հաղորդավար Ջանաթ Սերգեյ Մարկուսը: «Ես` որպես մահմեդական մշակութաբան, միանում եմ այդ հայցին եւ հուսով եմ, որ իմ բոլոր եղբայր-մահմեդականները կբողոքեն հերթական անաստված պոստմոդերնիզմի ստոր ստեղծագործության դեմ»,- հայտարարել է նա:



Մշակութաբանի խոսքերով, այդ տեսահոլովակը յուրաքանչյուր մահմեդականի համար երկակի սրբապղծություն է: «Առաջին հերթին, մեծն մարգարե Իսայի (Հիսուս Քրիստոս, խաղաղությո'ւն նրան) պատկերումը արգելված է իսլամի կանոններով: Երկրորդ հերթին` նույնսիկ եթե դա քրիստոնեական պատկեր է, այն չպետք է ոտնահարվի, քանի որ Ղուրանում պարզ նշված է քրիստոնյաների նկատմամբ հարգանքի դրսեւորումը որպես` «Սուրբ գրքի մարդկանց», եւ սրբապղծության անթույլատրելիությունը նրանց սրբերի նկատմամբ»,- նշում է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---