Նոր զարգացումներ Դինքի գործով. Սպանողը վկա է ներկայանում

Նոր զարգացումներ Դինքի գործով. Սպանողը վկա է ներկայանում

PanARMENIAN.Net - Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, որը որպես կասկածյալ է ներգրավված «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակում, հարցաքննվել է Ստամբուլի գլխավոր դատախազությունում:

Թուրքական Today's Zaman-ը գրում է, որ հարցաքննության ժամանակ նա պնդել է, թե Դինքի սպանության օրերին ինքը գտնվել է գործուղման մեջ և վերջինիս անվտանգության պահպանության համար պատասխանատու է ոչ թե հետախուզության վարչությունը, այլ ոստիկանությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախկին պաշտոնյան կասկածվում է Դինքի սպանությունը կազմակերպվելու մասին նախապես տեղյակ լինելու հետ մեկտեղ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելու և պաշտոնեական պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու մեջ:

Հրանտ Դինքի գործով ծառայողական անփութության մեջ մեղադրվող 9 պետծառայողի նկատմամբ ավելի վաղ կայացված դատական հետապնդումը դադարեցնելու որոշումը չեղյալ է համարվել: Թուրքիայի արդարադատության նախարարությունը 9 պետական ծառայողի, այդ թվում նաև Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի անվտանգության պետ Ջելալեթթին Ջերրահին, դատական գործընթացի մեջ ներգրավելու թույլտվություն է տվել:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Դինքին սպանող Օգյուն Սամաստը նամակ էր հղել դատական գործով դատախազ Յուսուֆ Հաքքըին` հայտնելով, թե ցանկանում է սպանության մասին մանրամասներ հայտնել: Haberturk-ին հղումով «Երկիրը» գրում է, որ Սամաստն այսօր Քանդըրա բանտից բերվել է Ստամբուլի արդարադատության պալատ: Ուշագրավ է այն, որ «նամակի հիման վրա» դատախազը թույլատրել է Սամաստին որպես «ականատես» ներկայանալ:

Հրանտ Դինքին 2007թ.-ի հունվարի 19-ին, Ստամբուլում գտնվող խմբագրության գրասենյակի մոտ սպանել է, 17-ամյա Օգյուն Սամասթը: Վերջինս դատապարտվել է մոտ 22 տարվա ազատազրկման, ենթադրվում է, որ եղել է ահաբեկչական խմբավորման անդամ, քանի որ հանցագործության հետևում կանգնած անձինք այդպես էլ չեն բացահայտվել:

Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում:

Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---