ԵԽԽՎ-ում հայ պատգամավորները հանդես են եկել Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականության դեմ

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Խոսքի ազատությունը եւ կրոնական հավատքի հարգումը հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Հայաստանի պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը: Նրա խոսքերով Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի Թուրքիա այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանական դրսեւորումները, Հայոց ցեղասպանության մերժումը, Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից, սահամանփակումները, որ դրվել են Թուրքիայում գործող հայկական դպրոցների վրա, անընդունելի են Եվրամիության անդամ դառնալու ձգտումներ ունեցող երկրի համար: Ապօրինի միգրանտների եւ մարդու իրավունքների հարցի քննարկման ժամանակ լիագումար նիստում ելույթ ունեցավ Հայաստանի պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: Նա նշեց, որ միգրանտները եւ տեղահանված անձինք հաճախ հայտնվում են խոցելի վիճակում եւ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեն` ներառյալ քաղաքացիական ու քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավունքները, միաժամանակ ներկայացրեց փախստականների նկատմամբ Հայաստանում եւ Ադրբեջանում իրականացվող քաղաքականությունների մեծ տարբերությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---