ՀՀ-ն ու Իտալիան 2015-ի ռազմական գործակցության ծրագիր են ստորագրել

ՀՀ-ն ու Իտալիան 2015-ի ռազմական գործակցության ծրագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-11-ը պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են հայ-իտալական ռազմական համագործակցության համակարգման խորհրդակցություններ:

Ինչպես հաղորդել է ՊՆ մամուլի ծառայությունը, միջոցառման ընթացքում քննարկվել են հայ-իտալական ռազմական համագործակցության ներկայիս վիճակին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Իտալիայի զինվորական պատվիրակությանն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ավարտին ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Իտալիայի պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության գրասենյակի վարչության պետ, գնդապետ Ռոբերտո Վաննաչին ստորագրել են հայ-իտալական ռազմական համագործակցության 2015թ. պլանը:

Երկրները համագործակցում են մասնավորապես խաղաղախահ ծառայության ոլորտում: Նոյեմբերի 26-ին Լիբանան մեկնած հայ խաղաղապահները ծառայելու են իտալական զինուժի կազմում: ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժերը» (ՅՈՒՆԻՖԻԼ) տեղակայվեցին Լիբանանի հարավում 1978 թվականին, Իսրայելի ներխուժումից հետո: Մանդատով նախատեսվում է մինչև 15 հազար խաղաղապահների տեղակայում, այսօրվա դրությամբ Լիբանանում ծառայում է մոտ 10 հազար զինվորական: Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում և ներկայումս առաքելություն են իրականացնում ևս երկու երկրում` Աֆղանստանում և Կոսովոյում, ավելի վաղ՝ նաև Իրաքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---