5 12.12.14 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի համատեղ մամուլի ասուլիսը Ինչպե՞ս շարունակել ԵՄ-ՀՀ գործակցությունը. Լատվիայի ԱԳՆ կարծիքներ է լսում 12 դեկտեմբերի 2014 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է աշխատանքային այցով Երևան ժամանած Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսին: Ողջունելով հյուրին` Նալբանդյանը կարևորել է պարբերական քաղաքական երկխոսությունը, որը նպաստում է երկկողմ փոխգործակցության համակողմանի զարգացմանը։ Ռինկևիչսն էլ ընդգծել է, որ Լատվիան հավելյալ քայլեր է գործադրելու` բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ։ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրի նախագահների, ինչպես նաև ԱԳ նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում: Բանակցությունների օրակարգում էին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությունը: 2015-ի առաջին կեսին Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության համատեքստում քննարկվել է Հայաստան - Եվրոպական միություն գործակցությունը: Էդվարդ Նալբանդյանը լատվիացի գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը, Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային արդի խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Նախարարների հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում Նալբանդյանը նշել է, թե Հունվար ամսին կայանալու է Եվրոմիություն - Հայաստան խորհրդի նիստը: Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսն այս առթիվ նշել է, թե իր այցելության նպատակն է Հայաստանում հայ գործընկերների հետ քննարկել առաջիկա առաջնահերթությունները: «Հետաքրքրված եմ հայկական կողմից լսել կարծիքներ՝ ինչպես շարունակել գործակցությունը Եվրամիրության և Հայաստանի միջև»,- ասել է նա` հավելելով, որ Ռիգայի գագաթաժողովը կարող է լինել կարևոր փուլ, որտեղ Արևելյան գործընկերության երկրներն ավելի շատ անհատական փոխհարաբերություններ կզարգացեն ԵՄ-ի հետ: «Հայաստանի դեպքում պետք է ընտրել մի ձև, որ դառնալով ԵՏՄ անդամ, միաժամանակի շարունակի գործակցությունը ԵՄ հետ: Պետք է գործնական մակարդակի վրա հարցեր քննարկել Եվրամիության և Հայաստանի միջև, որպեսզի ստեղծենք անհրաժեշտ ճանապարհային քարտեզ, մշակենք անհրաժեշտ քաղաքականություն, քայլեր, որպեսզի նոր պայմանագիր ստեղծվի: Ակնկալում ենք, որ կշարունակվի մեր երկխոսությունը Հայաստան-Եվրամիություն շրջանակներում»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգարս Ռինկևիչսը: Անդրադառնալով հարցին, թե Բազելի` ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդից դեռ մի քանի օր է անցել, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նորից է հայտարարում, որ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու է ռազմական ճանապարհով, նախարարն ասել է` միգուցե դա Բաքվի պատասխանն է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Բազելում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում եռանախագահող երկրների կողմից արված հայտարարությանը։ «Եռանախագահներն ընդգծում են, որ ռազմական լուծում հիմնախնդրին չի կարող լինել, և կոչ են անում կողմերին բացառապես խաղաղ ճանապարհով գնալ հիմնախնդրի կարգավորմանը, նշում են 1994-ի հրադադարի համաձայնագրի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնության իրականացման կարևորությունը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս նոր հայտարարությամբ, շփման գծում իրավիճակի նոր սրմամբ ևս մեկ անգամ հաստատվում է այն, որ դելիկատ լեզուն ըմբռնելի չէ Բաքվի համար»,- ասել է նա` նշելով, որ եռանախագահները պետք է համապատասխան եզրակացություններ անեն: Նախարարն անդրադարձել է նաև երկու օր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի` Հայաստանին հարևանների հետ գործակցելու կոչին: «Մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը ուղղված է բոլոր երկրների հետ գործակցություն հաստատելուն և զարգացնելուն, բայց հասկանում եք, որ կարելի է գործակցություն զարգացնել այն երկրների հետ, որոնք պատրաստ են դրան: Արդյո՞ք կարելի է գործակցություն զարգացնել մի երկրի հետ, որը հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, որը փակ է պահում սահմանը, որը Հայոց ցեղասպանության ագրեսիվ ժխտողական քաղաքականություն է իրականացնում և, ընդհանրապես, բավական թշնամական դրսևորումներով է հանդես գալիս Հայաստանին կամ հայ ժողովրդին վերաբերող ամենատարբեր հարցերով։ Կարելի է գործակցել այն երկրի հետ, որը պատրաստ է գործակցության. կարծում եմ` երբ Թուրքիան պատրաստ լինի առերեսվել իր պատմությանը, երբ կարողանա առաջ շարժվել և կատարել այն պարտավորությունները, որն իր վրա է վերցրել, իսկ դուք գիտեք, որ միջազգային հանրությունը բազմիցս արտահայտվել է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում»,- շեշտել է Նալբանդյանը` հավելելով, որ երբ Թուրքիան պատրաստ լինի գործակցության, երբ որ պատասխանի Հայաստանի կողմից պարզված ձեռքին, ապա հնարավոր կլինի հարաբերություններ զարգացնել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |