Հալեպի բնակիչները ցույցի են դուրս եկել՝ սատարելով Սիրիայի բանակին

Հալեպի բնակիչները ցույցի են դուրս եկել՝ սատարելով Սիրիայի բանակին

PanARMENIAN.Net - Հալեպի բնակիչները զանգվածային հանրահավաքների են դուրս եկել՝ պահանջելով, որպեսզի քազաք մտնեն կառավարական զորքերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքի վրա հղումով:

Հալեպի համալսարանի դասախոս Աբդել Քադիր Ազուզը պատմել է, որ փողոց դուրս եկած մարդիկ համարում են, որ իրենց գործողությունները «կնպաստեն սիրիական բանակի առաջխաղացմանը Հալեպում դեռ հենակետեր ունեցող գրոհայինների դիրքերի ուղղությամբ»: Ըստ նրա, քաղաքի բնակիչները ցանկանում են, որ իսլամիստ գրոհայինները, այդ թվում Սիրիայի ազատ բանակի զինյալները, հնարավորինս արագ հեռանան քաղաքից և նրա մատույցներից:

Անցած շաբաթ սիրիական բանակն ամբողջովին շրջափակման մեջ առավ երկրի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Հալեպի, գրոհայիններին՝ գրավելով ռազմավարական նշանակության բնակավայրեր հյուսիս-արևելքում և կտրելով արևելյան թաղամասերը հյուսիսային արվարձանից, որով անցնում էին ահաբեկիչների մատակարարման ուղիները թուրքական սահմանի կողմից:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարուց ավելի: Իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումները, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---