5 հուլիսի 2006 - 15:34 AMT
Էստոնիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում
Հունիսի 29-ին Էստոնիայում եւ Լիտվայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը հավատարմագրերն է հանձնել նաեւ Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույտելին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Առնոլդ Ռյույտելը նշել է, որ Էստոնիան պատրաստ է սերտ համագործակցել Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ տարբեր ձեւաչափերով` քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում եւ պատրաստակամություն է հայտնել հայկական կողմին հարմար ժամկետներում այցելել Հայաստան եւ ելույթներով, դասախոսություններով հանդես գալ` ի պաշտպանություն Հայաստանի առջեւ ծառացած բարդ խնդիրների լուծման գործընթացի: Էստոնիա կատարած այցի ընթացքում Հայաստանի դեսպանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել եւ երկկողմ հարաբերություններին առնչվող տարաբնույթ խնդիրներ է քննարկել Էստոնիայի վարչապետի, տնտեսության նախարարի, խորհրդարանի փոխխոսնակի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, նաեւ ԱԳՆ քաղաքական տնօրենի եւ ԱԳՆ երկկողմ հարաբերությունների երրորդ քաղաքական վարչության տնօրենի հետ: