Ռուսաստանի ՊՆ ղեկավարությունը մտադիր է խստորեն պատժել ռազմակայանի հրամանատար կազմին

Ռուսաստանի ՊՆ ղեկավարությունը մտադիր է խստորեն պատժել ռազմակայանի հրամանատար կազմին

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը, որը Հայաստանում է գտնվում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության հետաքննության շրջանակում, քանի որ սպանության համար մեղադրվում է ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, տեղեկացրել է ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանին 102-րդ ռազմակայանում ծառայողական հետաքննություն սկսելու մասին: Ինչպես հայտնում է ռուսական «Կոմերսանտը» ՌԴ պաշտպանական գերատեսչությունում աղբյուրի վրա հղումով, ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարությունը մտադիր է խստորեն պատժել բոլոր նրանց, ով մեղսակից է եղել պատահարին: Ըստ աղբյուրի, նկատողություններ կհայտարարվեն և զգուշացումներ կարվեն ռազմակայանի ղեկավար կազմին: Ստուգման արդյունքների մասին նյութերը կուղարկվեն քննչական մարմիններին քրեական գործ հարուցելու համար ըստ ՌԴ ՔՕ 293 հոդվածի:

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը ընտանիքի վեց անդամին գտնել են սպանված, իսկ 6 ամսական երեխան տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությանմեջ կասկածվող 102-րդ ռազմաբազայի զինծառայով Վալերի Պերմյակովին հայտնաբերեցին ռուս սահմանապահները: Պերմյակովը Հայաստանին չի հանձնվելու: Նրա գործը քննելու է երկու երկրների իրավապահներից բաղկացած մարմինը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», 2013-ի վերջից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանից բավական հաճախակի են դարձել բողոքները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Զինվորների մայրերի կոմիտեի պատասխանատու քարտուղար, ՊՆ-ին կից Հանրային խորհրդի անդամ Վալենտինա Մելնիկովան:

«Նախկինում, 2009-2013 թթ. այնտեղ խաղաղ էր, ոչ մի բողոք զինվորներից կամ նրանց մայրերից մենք չենք լսել: Բայց, ինչպես հասկանում եք, ծառայողական մթնոլորտը շատ անգամ կախված է հրամանատարությունից: Եվ ահա 2013-ի վերջում այդ զորամասից ստացվող բողոքները բավականին հաճախակի դարձան: Չեմ կարող ասել, որ դրանք մասսայական են, բայց եղել են: Բողոքում էին հիմնականում այն բանից, որ զինծառայողներից փող են առգրավում, նվաստացնում են, ժամանակին հոսպիտալ չեն ուղարկում բուժման: Ընդ որում օգնության համար դիմող զինվորները դրանում մեղադրում էին ծառայակիցներին կամ զորամասի հրամանատարությանը, ավելի ճիշտ կրտսեր սպաներին: Որոշ դեպքերում մենք դիմել ենք զինդատախազին: մասնավորապես, դա վերաբերում էր դրամական միջոցների շորթմանը, որից հետո նման խախտումները կասեցվեցին»,-ասել է Մելնիկովան:

Ըստ աղբյուրի, պարզվել է նաև, որ Պերմյակովն իր մասին տեղեկությունները քողարկելու հակում ունի: Օրինակ, սոցցանցի իր էջում նա նշել է, թե սովորել է Չիտայի երեկոյան դպրոցում, սակայն այդ հաստատության տնօրենը հերքել է դա: Ավելի ուշ պարզվել է, որ Պերմյակովը ծնունդով Զաբայկալյեի երկրամասի Դուլդուրգ գյուղից է, իսկ բանակ է զորակոչվել Չիտայի շրջանի Բալեյ քաղաքից: Այնտեղ էլ երեկոյան դպրոց կա:

Ընթերցեք նաև. Գյումրիի ռուսական ռազմակայանը կարող է հրաժարվել ժամկետային զինծառայողներից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---