Հայոց ցեղասպանության համար վրեժխնդրության հետքերով. «Նեմեսիս գործողություն» գիրքը՝ Քեմբրիջում

Հայոց ցեղասպանության համար վրեժխնդրության հետքերով. «Նեմեսիս գործողություն» գիրքը՝ Քեմբրիջում

PanARMENIAN.Net - Բրիտանական Ուոբրնում մեծացած դերասան, գրող Էրիկ Բոգոսյանը Քեմբրիջի Սուրբ Երրորդություն եկեղեցում հակիրճ խոսել է իր «Նեմեսիս գործողություն» գրքի մասին, որը ներկայացնում է 1915-ից սկսված Հայոց ցեղասպանության համար պատասխանատու Օսմանյան Թուրքիայի առաջնորդներին սպանելու դավադրությունը:

The Boston Globe պարբերականի փոխանցմամբ, Բոգոսյանը, ում ծնողները հայեր են, տարբեր աշխատանքներ ունի, որը ներառում է «Ռադիո զրույց» (Talk Radio) պիեսը և դրան հաջորդած ֆիլմը, երեք վեպ և գլխավոր դերը «Օրենք և կարգ. Քրեական մտադրություն» (Law and Order: Criminal Intent) հեռուստասերիալում: «Նրա առաջին՝ «Օպերացիա Նեմեսիս» վավերագրական գիրքը լույս կտեսնի ապրիլին՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցին», - նշում է պարբերականը:

Բոգոսյանի գիրքը ներկայացնում է հայերի մի փոքր խմբի ջանքերը՝ հայտնաբերելու և սպանելու Օսմանյան կայսրության մի քանի առաջնորդներին, ներառյալ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, որը 1918-ին՝ վարչակարգի անկումից հետո, փախավ Թուրքիայից:

«Կլարկի համալսարանի դասախոս և Հայոց ցեղասպանության ոլորտում մեծ հեղինակություն ունեցող, Թուրքիայում ծնված Թաներ Աքչամը նույնպես խոսեց՝ անդրադառնալով Ցեղասպանությանը հաջորդած տարիներին Ազգերի լիգայի կողմից հայ կանանց և որբերի փրկությանը»,- ընդգծում է պարբերականը:

«Նեմեսիս» գործողությունը ցեղասպանության կազմակերպիչների դեմ վրեժի գործողությունների շարք էր: Հայ վրիժառուները փաստացի իրականացրեցին փախուստի մեջ գտնվող ցեղասպանության մեջ մեղավոր մարդկանց մահվան դատավճիռը, որը կայացվել էր Կոնստանդնուպոլսի դատարանի կողմից: սպանվածների թվում էին, մասնավորապես, Թուրքիայի նախկին ներքին գործերի նախարար Թալեաթ-փաշան, նախկին մեծ վեզրի Սեիդ-Խալիմ Փաշան, Տրաբզոնի նախկին ղեկավար Ջեմալ Ամզին, Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար Ջեմալ փաշան և այլ պատասխանատու անձինք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---