12.000 կրակոց 1 շաբաթվա մեջ. Հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը

12.000 կրակոց 1 շաբաթվա մեջ. Հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարը:Հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերն այն խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ամբողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Մինչ այդ, ՊԲ օպերատիվ տվյալներով հունվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 1200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 12.000 կրակոց:

Հունվարի 14-ին ԵԱՀԿ առաքելության Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծի պլանային դիտարկման ժամանակ ղարաբաղյան կողմը միջնորդների ներկայացուցիչներին դուրս էր բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանցիների արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներն անվտանգության նկատառումներից ելնելովնպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը:

Խախտումներից բացի, շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները հունվարի 12-ինդիվերսիոն ներթափանցման փորձեր են ձեռնարկել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է՝ հատուկ ջոկատայինները կորուստներ կրելով, հետ են շպրտվել ելման դիրքեր:

ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և պատրաստ են համարժեք հարված հասցնել հակառակորդի սադրիչ գործողություններին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---