«Հայոց ցեղասպանություն. հաշվետվություն և պատասխանատվություն» գիտաժողովը՝ Կալիֆորնիայի համալսարանում

«Հայոց ցեղասպանություն. հաշվետվություն և պատասխանատվություն» գիտաժողովը՝ Կալիֆորնիայի համալսարանում

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ծրագիրը շաբաթ օրը՝ հունվարի 31-ին, մեկօրյա խորհրդաժողով կանցկացնի «Հայոց ցեղասպանություն. հաշվետվություն և պատասխանատվություն» խորագրով։ Այն նվիրված է 1915-ի և 2015-ի սերունդներին, և կլինի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված Լոս Անջելեսի Միացյալ հայկական խորհրդի միջոցառումներից մեկը, տեղեկացնում է SCV News-ը:

«Կոնֆերանսի կազմակերպումը Կալիֆորնիայի համալսարանում երեք նշանակություն ունի՝ այս համալսարանում սովորում են հայազգի բազմաթիվ ուսանողներ, Լոս Անջելեսում է հայկական սփյուռքի երկրորդ ամենամեծ համայնքը, և, վերջապես, դրա նպատակն է կառույցը բացահայտել հայ համայնքի համար, որն էլ իր հերթին կգրավի ավելի շատ ընկերներ և աջակիցներ»,- նշել է համալսարանի հայագիտության ծրագրի ղեկավար Վահրամ Շեմասյանը:

Առավոտյան նիստին կներկայանա բանախոսների 2 խումբ: Առաջինը՝ «Լեզուն՝ որպես զոհ», կվարի Հակոբ Գուլուջյանը:

Ելույթ կունենան Վարդան Մարտիոսյանը («Առանց համատեքստi․ Եղեռն բառի օգտագործումն ու չարաշահումը»), պրոֆեսոր Բարլոու Տեր Մուգրդեչյանը («Արևմտահայերենը և գրականությունն աքսորեցին․ Ցեղասպանությունը և դրա հետևանքները»), և Շուշան Կարապետյանը («Լեզվի բեռը՝ որպես բարոյական պարտականություն»):

Բանախոսների երկրորդ խմբի զեկույցը՝ «Սովորեցնոլով ցեղասպանության մասին» խորագրով, կվարի Ռուբինա Փիրումյանը: Հասմիկ Բարանը կխոսի «Հայոց ցեղասպանության բովանդակությունը և մանկավարժությունը 21-րդ դարում․ Հայկական գործը» թեմայով, Ռոկսաննա Մակասջյանը՝ « Հայոց ցողասպանության դասավանդումը դպրոցներում», և Կորի Սթրիթը՝ «Սովորեցնել փոփոխության համար․ Օգտագործելով վկայությունները ցեղասպանության մասին սովորեցնելիս» թեմաներով:

Լևոն Մարաշլյանը հանդես կգա երրորդ զեկույցով՝ «Ստիպողաբար նույնացվածները», հետևյալ ելույթներով. Խաչիկ Մուրադյան՝ «Բացահայտելով անցյալը: Առասպելաբանությունը և Թուրքիայի «թաքնված հայերը», Էլիզ Սեմերջյանը՝ «Խաչի դավածքով աղջիկը․ Նշումներ ծպտյալ հայերի մասին», Վահրամ Շեմասյանը՝ «Հայոց ցեղասմանությունը վերապրած պատանդների ճակատագիրը Սիրիայում»:

Չորրորդ զեկույցը կներկայացնի Հայ իրավաբանների ասոցիացիան՝ «Հայոց ցեղասպանությանն առնչվող պարտականությունների իրավական պատասխանները» խորագրով: Գարո Ղազարյանը կներկայացնի բանախողներին, որոնց թվում են Սարո Կերկոնյանը («Արդարություն հանուն ցեղասպանության. Հնարավրություններն ու մարտահրավերները ԱՄՆ դատարաններում»), Էդվին Մինասյանը («Արդարություն հանուն ցեղասպանության. Հնարավրություններն ու մարտահրավերները Թուրքիայի դատարաններում») և Գառնիկ Կերկոնյանը («Արդարություն հանուն ցեղասպանության. Հնարավրություններն ու մարտահրավերները միջազգային դատարաններում») թեմաներով: Կոնֆերանսը կեզրափակի Ռիչարդ Գ. Հովհաննիսյանը: Երրորդ և չորրորդ խմբերը կներկայանան կեսօրի նիստին:

Միջոցառումը հովանավորում են Կալիֆորնիայի համալսարանի Ժամանակակից և դասական լեզուների և գրականության ամբիոնը, Լոս Անջելեսի Միացյալ հայկական խորհուրդը, Հայագիտության ազգային ասոցիացիան, Վարդանանց ասպետները, Հայ իրավաբանների ասոցիացիան և Հայկական ընդհանուր բարեգործական միությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---