Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգներով Երևանում ելույթ կունենա Վլադիմիր Սպիվակովը

Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգներով Երևանում ելույթ կունենա  Վլադիմիր Սպիվակովը

PanARMENIAN.Net - Վլադիմիր Սպիվակովը և Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ապրիլին Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգներով հանդես կգան Երևանում: Այդ մասին ասվում է Top Concert-ի ֆեյսբուքյան էջում:

Վլադիմիր Սպիվակովը ռուս դիրիժոր է, ջութակահար, ԽՍՀՄ ժողովրդական դերասան: Նա նաև ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր է, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, ՌԴ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, Մոսկվայի միջազգային երաժշտության տան նախագահը:

Ապրիլի 14-ին կկատարվեն Մոցարտի Դաշնամուրի և նվագախմբի համար 12 կոնցերտը և «Ռեքվիեմը», ապրիլի 15-ին՝ «Համաշխարհային օպերային նվագացանկի խելագարության դրվագները», ապրիլի 16–ին` «Չապլինի ժամը»:

Ապրիլին Հայաստան կժամանի նաև System of a down ռոք խումբը, որը մտադիր է համերգով հանդես գալ Հանրապետության հրապարակում ապրիլի 23-ին: Ըստ խմբի մենակատար Սերժ Թանկյանի, խմբի հետ Հայաստան կժամանի նաև հայտնի ամերիկացի դերասան Ջորջ Քլունին:

Համաշխարհային հայտնի դեմքերի թվում Հայաստան կայցելի նաև Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---